Քաղաքական

Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է. ՄԱԿ- ը մեղադրում է ԻՊ- ին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում և Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում՝ փորձելով վերացնել 400.000 մարդուց բաղկացած էթնիկ կրոնական խումբը սպանությունների, սեռական ստրկության և այլ հանցագործությունների միջոցով` հայտարարել են ՄԱԿ-ի փորձագետները:

Զեկույցում, որը հիմնված է տասնյակ ողջ մնացածների հետ հարցազրույցների վրա, նշվում է, որ իսլամիստ գրոհայինները համակարգված կերպով առևանգել են եզդիներին Իրաքում և Սիրիայում 2014 թվականի օգոստոսից ի վեր՝ փորձելով «ջնջել նրանց ինքնությունն» այնպիսի գործողություններով, որոնք համապատասխանում են ցեղասպանության մասին կոնվենցիայում նկարագրված հանցագործության բնորոշմանը:

«Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է»,- ասված է զեկույցում: Ստեղծված հանձնաժողովի անդամները կոչ են արել գերտերություններին փրկել դեռևս ԻՊ-ի հսկողության տակ գտնվող առնվազն 3200 կանանց ու երեխաներին և գործն ուղարկել Միջազգային քրեական դատարան:

Կարդացեք նաև

Back to top button