Քաղաքական

Պետք է նայել փաստաթուղթը, ոչ թե՝ ապրիլյան իրադարձությունները՝ պատգամավորը ՀՕՊ համակարգի մասին

annanazaryan

Հայաստանի ու Ռուսաստանի միջև Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու  համաձայնագիրը, դեռ քննարկումների փուլում է: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խորհուրդ է տալիս նախ ընթերցել, ծանոթանալ համաձայնագրին ու վաղաժամ սխալ մեկնաբանություններ չանել: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ կարծում է, որ այդ համաձայնագիրը ոչ թե ՀՀ-ին զրկում է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, այլ պաշտպանում մեր երկրի անկախությունը: 


Հայաստանի ու Ռուսաստանի միջև Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու  համաձայնագրի մասին խոսել պետք է քննարկելով  բուն փաստաթուղթը և ոչ ապրիլյան ռազմական գործողությունները՝  հենց սկզբիզ նշեց ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը,  ում խոսքով  մենք ունենք մեկ հենարան և դա մեր բանակն է:

Պատգամավորը  հարկ համարեց նշել, որ  համաձայնագիրը  կնքվել է մինչեւ ապրիլյան իրադարձությունները: Պետք է նայել, թե ինչ է ասվում համաձայնագրում՝ ասաց նա՝ բացատրելով՝ ՀՀ- ն ունի իր համակարգը, ՌԴ- ն՝ իր համակարգը, սակայն կան խնդիրներ, որ առանց միասնական համակարգի չեն  լուծվի: Հանրապետական պատգամավորը վստահեցնում  է , որ մինչեւ համաձայնագիրն ստորագրելը լուրջ վերլուծություններ են արվել: Արցախի անվտանգությունը նաև Հայաստանի անվտանգության անքակտելի մասն է՝ ասաց։

Արտակ Զաքարյանը վստահեցնում է՝ ՀՀ անվտանգության հարցն առաջին տեղում է ու մտահոգվել պետք չէ: Այդպես է կարծում նաև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Այս համաձայնագրի հիմնական նպատակը ինչպես Հայաստանի. այնպես էլ Ռուսաստանի համար օդային տարածքում առկա սպառնալիքներին համարժեք պատասխան տալն է՝ հիշեցրեց պատգամավորը: Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ պատերազմական վիճակում օգտագործվում է համատեղ ծրագիրը:

Իսկ ի՞նչ ակնկալել հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հանդիպումից: Արտակ Զաքարյանի կարծիքով՝ հանդիպման առանցքը լինելու է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:  Ամեն  ին չ կախված  կլինի Ադբեջանի վարքից: ՀՀ- ն միշտ էլ պատրաստ է հետաքննության մեխանիզմների ներդրմանը՝ ևս մեկ անգամ հիշեցրեց նա .

Որպեսզի զերծ պահենք Ադրբեջանին ռազմական գործողություններից՝ պետք է հետաքննության մեխանիզմներ ներդնենք: Սանկտ Պետերբուրգում կայանալիքը բանակցություններ համարել չի կարելի՝ նշում է Արտակ Զաքարյանը:

Վաղարշակ Հարությունյանի խսքով՝ Բաքուն ցույց է տվել տարիների ընթացքում որ պատասխանատու երկիր չէ: Բանակցային ճանապարհը իր համար լուծման եղանակ չէ, այդ երկիրը չի  ուզում գնալ զիջումների:

 

Back to top button