
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի տնտեսության ֆինանսական օգնության ծրագրի շրջանակում իր առաքելության երրորդ ամփոփումը, որը հնարավորում կտա լրացուցիչ 22 մլն դոլար ստանալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՀ- ին։
Ամփոփման համաձայն՝ Հայաստանը կատարել է այս ծրագրով իր վարկային պարտավորությունները։ Ֆինանսական օգնության եռամյա ծրագրով լրացուցիչ այս ֆինանավորմամբ 71,5 մլն վարկային այս ծրագիրկ կավարտվի։
«Հակառակ արտաքին դժվարին պայմաններին, ծրագրի իրականացումը բավարար է, նպատակաների մեծ մասը՝ իրականացած»,- հայտարարել է ԱՄՀ փոխտնօրեն Միցուհիրո Ֆուրուսավան։




