Հասարակություն

Հայ դպրոցականները կմասնակցեն միջազգային առարկայական օլիմպիադաներին

sonahakobyan

2015-16 ուսումնական տարում օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել են Հայաստանի և ԼՂ 1492 դպրոցականներ: Նրանցից 74-ն արժանացել են առաջին, 105-ը՝ 2-րդ  և 136-ը 3-րդ կարգի դիպլոմների: Օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկաներից  3 փուլերով՝ համայնքային, մարզային, հանրապետական: Ընդհանուր առմամբ՝ միայն բնագիտական 7 առարկաներից օլիմպիադաների 3 փուլերին մասնակցել են ավելի քան 45 000 դպրոցականներ: Հանրապետական օլիմպիադայի հաղթողներից ձևավորվել են միջազգային առարկայական օլիմպիադանեևրի ազգային հավաքականները, որոնք կմասնակցեն հուլիսի 8-ից մեկնարկող միջազգային առարկայական օլիմպիադաներին:

Back to top button