Հասարակություն

ՀՀ հողերի 80 տոկոսը անապատացման վտանգի տակ է

hasmikmartirosyan

Հունիսի 17-ին աշխարհում նշվելու է Հողերի անապատացման դեմ պայքարի միջազգային օրը: Հիմնախնդիրը, որը դասվում է գլոբալ համամոլարակային խնդիրների թվում, չի շրջանցել նաև Հայաստանը: Ավելին՝ մեր երկրը գտնվելով չոր մերձարևադարձային կլիմայական գոտում, բնակլիմայական պայմանների բոլոր ցուցանիշներով համապատասախանում է համաշխարհային անապատավտանգ տարածքի չափանիշներին։ Ավելին՝ առավել վտանգաված երկրների թվում է: ՀՀ հողերի ավելի քան  80 տոկոսը միջազգային չափանիշներով անպատացման տարբեր վտանգավորության աստիճան ունեցող տարածք է։

 

1995թ-ին Միավորված ազգերի կազմակերպությունը հունիսի 17-ը հռչակել է որպես Անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր: Ըստ Էկոլոգիայի միջազգային ակդեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանի, այսօր մարդկանց իրազեկվացությունը բարձր է, խնդրին տեղյակ են նաև պատկան այրեըը, բայց դրանք մնում են անլուծելի։ Նախ ի՞նչ է նշանակում անապատացում: Խնդիրը օր օրի մեծանում է՝ դառնալով համամոլորակային էկոլոգիական խնդիր:

Երկրագնդի ցամաքի մոտ 1\3 մասը ենթարկվել է անապատացման, որի հիմնական պատճառը կլիման է: Անապատացումը երկրագնդի չորային ու կիսաչորային շրջաններում հողերի դեգրադացումն է՝ պայմանավորված բնական ու մարդածին գործոններով: Մեկ այլ մոտեցմամբ` անապատացումը անապատների մակերեսի ընդարձակումն է՝ ի հաշիվ հարակից տարածքների, որը տեղի է ունենում բնական գործոնների ազդեցությամբ կամ մարդու գործունեության պատճառով:

Այսինքն՝ անապատների հարակից տարածքներում ծառերի և խոտաբույսերի ոչնչացում է տեղի ունենում, հողերի էրոզիա, անասունների գերարածեցում, լճերի, գետերի ջրային ռեսուրսների անխնա օգտագործում, որից էլ  առաջանում են ճահճացումներն ու չորացումը, ստորգետնյա ջրերի բարձրացման պատճառով էլ աղակալված վալերահողեր:

Մի խոսքով, մարդու գործունեության հետ կապված ամենատարբեր գործողություններ։ ՀՀ հողային տարածքների ավելի քան  80 տոկոսը միջազգային չափանիշերով անպատացման տարբեր վտանգավորության աստիճան ունեցող տարածք է համարվում, իսկ 30 տոկոսը՝ առավել անապատացված:

Թվերը ներկայացնելով՝ Աշոտ Խոյեցյան, ցավով նշում է՝ Հայաստանը ջրային ռեսուրսներով հարուստ երկիր է։ Մի կողմից լինելով լեռնային ջրերի ամբար՝ ջուր բաշխող, մյուս կողմից ինքն ունի ջրերի լուրջ պրոբլեմ: Աղակալված և ճահճացող հողերը հաջորդում են մեկը մյուսին, իսկ դա միայն մի բանի՝ ջրային ռեսուրսների սխալ օգտագործման արդյունքն է՝ ասում է Աշոտ Խոյեցյանը:

Արարատյան դաշտավայրի հողերը միշտ էլ աղազերծման կարիք են ունեցել: Խորհրդային տարիներին այդ տարածքներում գործել են դրենաժային համակարգերը՝ իրականացնելով մելիորատիվ` hողաբարելավման աշխատանքներ: Հայաստանի անկախացումից ի վեր նմանատիպ աշխատանքներ այլևս չեն կատարվել: Ի դեպ, պատկերն անմխիթար է ոչ միայն Արաարատյան դաշտավայրում: Եթե բնակչությանը հիմանականում սնող հողը աղակալվել է, ապա մեր երկրի տարածքի բարձրադիր հատվածաներում մարդու գործունեության հետևանքով լանդշաֆտային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործմամբ նույնպես առաջացել են խնդիրներ՝այս դեպքում հողը կարծրացել է:

Գյուտարար Ստյոպա Խոյեցյանը գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրենը ժամանակին զբաղվել է գյուղատնտեսության մեքենայցման խնդիրներով, ստեղծել է մեքենասարքավորումներ, որոնք կլուծեն առկա խնդիրները: Ըստ Խոյեցյանի տվյալների, միայն վերջին տարիներին արոտները կրճատվել են 6 հազար հեկտարով, խոտի գինը ավելացել է մոտ 2 անգամ, ինչը հանգեցրել է կաթնամսամթերքների ինքնարժեքի աճի, իսկ կաթնատվության մակարդակով մեր երկիրը վերջին տեղերում է:

Կարդացեք նաև

Back to top button