Հասարակություն

Հունիսի 21- ին 192 երկրներում, նաեւ Հայաստանում, կնշվի Յոգայի միջազգային օրը

Հունիսի 21-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հայտարարել է  Յոգայի միջազգային օր:  Այդ օրը միջոցառումներ կկազմակերպվեն աշխարհի 192 երկրներում, նաև` Հայաստանում: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Թումոյի այգում կանցկացվեն յոգայի վարժություններ և հետաքրքվողները  կարող են  մասնակցել միջոցառմանը:

Ինչպես Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվան է ասու՝ յոգան մարդուն փոխանցում է  ոչ միայն ֆիզիկական առողջություն, այլև հոգևոր ներդաշնակություն:

ԵՊԲՀ-ի ռեկտոր, թոքաբան Միքայել Նարիմանյանը մատնանշում է յոգայի բժշկական կարևոր հատկանիշները: Ըստ նրա՝ շնչառական հատուկ վարժությունների միջոցով  հնարավոր է  կարգավորել օրգանիզմի խանգարված  ֆունկցիաները:  «Ամեն ինչ արվում է շնչական ֆունկցիան հսկողության տակ վերցնելու  միջոցով: Շնչական գիմնաստիկան, վարժությունները,  շնչական ֆունկցիան կառավարելու միջոցով մարդը հասնում է ներդաշնակության: Ոչ մի վեգետատիվ ֆունկցիա չի կառավարվում կամքի կամ գիտակցության կողմից, միայն շնչառությունը:  Դուք շնչառությունը կարող եք  արագացնել, կարող եք  զսպել և դրա միջոցով կարող եք ազդել այլ ֆունկցիաների վրա: Դրանով  դադարեցնել սիրտխփոցը, վերականգնել  ստամոքսի ֆունկցիան: Այդ առումով յոգան չափազանց արդյունավետ է»,- ասում է թոքաբանը։

Կարդացեք նաև
Close
Back to top button