Հասարակություն

Երիտասարդն այսօր լսելի եւ հասկանալի լինելու կարիք ունի՝ ասում է հոգեւորականը

hasmikmartirosyan

 

Երիտասարդն այսօր լսելի և հասկանալի լինելու կարիք ունի: Նրա երազանքներն ու ցանկությունները հաճախ տան անդամների, ծնողների կողմից լսելի չեն լինում, ու երիտասարդը հոգևորականի հետ զրուցելով, անգամ խենթ հարցեր բարձարացնելով, փորձում է դրանց պատասխանը գտնել: Տեր Եսայի քահանա Արթենյանը գրեթե ամեն օր շփվում է երիտասարդների հետ, լսում նրանց մտահոգութունները, խորհուրդ տալիս, ու եթե անգամ պատրաստ չեն խորհուրդները կյանքի կոչել, լուռ լսում է, ու հավասարը հավասարի հետ զրուցում:

Տեր Եսային նաև հավելում է՝ միայն եկեղեցական կյանքի ու հոգևոր կարևորության մասին խոսելով՝ երիտասարդը որքան էլ ցանկություն ունենա հաճախել եկեղեցի, մի օր կհեռանա, քանի որ այսօրվա երիտասարդի խնդիրները անձնականից, ընտանեկանից բացի, նաև սոցիալական են, այդ պատճառով հոգևոր հայրերը նրանց օգնում են ինքնաարտահայտվելու միջոցով: Հայ առաքելական եկեղեցին մի շարք կրթական և հոգևոր ծրագրեր է իրականացում, որոնց մասնակցելով երիտասարդները հնարավորություն են ստանում ոչ միայն հոգևոր կրթություն ստանալ, այլ ձևավորվել և կրթվել որպես իսկական հայ, ում համար կարևոր է ազգային արժեքների ու ինքնության պահպանումը:

Back to top button