ԿարևորՀասարակություն

Հասարակության 92 տոկոսը վստահ է՝ ԶՈւ- ն պատրաստ են հակահարված տալ Ադրբեջանին

alisagevorgyan

Մեր հասարակության ավելի քանի 92 տոկոսը վստահ է , որ Հ Հ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը ունակ կլինեն հակահարված հասցնել ադրբեջանական բանակի գործողություններին, իսկ 82 տոկոսը անհրաժեշտության դեպքում պատրաստ է անձամբ մասնակցել այդ գործողություններին : Սույնը պարզել են «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացված «Ապրիլյան քառօրյա պատերազմի հասարակական արձագանքները» հետազոտության արդյունքները, որն այսօր ներկայացրել է  ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Արդյունքների ամփոփմանը ներկա է եղել  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի  քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հասարակական արձագանքները»՝ ըստ «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացված վերջին հետազոտության արդյունքների: Դեմ առ դեմ ձևաչափով հարցումներն իրականացվել են ՀՀ 1106  քաղաքացիների շրջանում՝ մայիսի 13-24-ն ընկած ժամանակահատվածում:

Առաջին հարցը, որը վերաբերել է  ﬔր պետության առջև կանգնած աﬔնակարևոր խնդիրներին, հարցվածների 72.5 տոկոսը նշել է պատերազմական իրավիճակը, որին հաջորդում են գործազրկությունը, ապա՝ աշխատատաեղերի խնդիրը:

Ինչով էր պայմանավորված Ադրբեջանի ապրիլյան հարձակումը: Հարցվածների 46.7 տոկոսը կարծում է, որ իրավիճակն Ադրբեջանին թելադրվել է արտաքին ուժերի կողմից:  Ավելի քանի 81 տոկոսի կարծիքով ՝ կոնկրետ Թուրքիայի կողմից:  32.5 տոկոսի կարծիքով պատերազմական իրավիճակի հրահրմամբ Ադրբեջանը փորձում է քողարկել ներքին խնդիրները:

Հարցվածների ավելի քան 84.4  տոկոսը համոզված է, որ նման լայնածավալ հարձակմանը հակզդելու տեսանկյունից մեր բանակը լիովին պատրաստված է, կամ՝ ավելի շուտ պատրաստված է: 86.4 տոկոսը նշում է, որ հետագայում նման հարձակումներից առավել պաշտպանված լինելու համար պետք է գնել նոր զինտեխնիկա։ Հարցվածների ավելի քան 38 տոկոսի կարծիքով ՝պետք է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը բանակում:

Ապրիլյան պատերազﬕ վերաբերյալ ինֆորմացիայի ստացման հիﬓական աղբյուրները: Հարցվածների շուրջ 85 -ը տեղեկատվությունը ստացել է հեռուստատեսության միջոցով, 44 տոկոսը՝ ֆեյսբուքի, 43.8 տոկոսը՝ շրջապատի միջոցով: ՀՀ ՊՆ մամլո  ծառայութան քարտուղարի ֆեյսբուքյան էջից տեղեկատվություն է ստացել հարցվածների 19.7 տոկոսը:

ՀՀ ՊՆ և պետական այլ մարﬕնների կողﬕց քառօրյա պատերազﬕ վերաբերյալ տրված պաշտոնական տեղեկատվությունը վստահելի է համարել հարցվածների 76.5 տոկոսը: Եթե ստեղծվի պատերազմական իրավիճակ,Դուք ինքներդ արդյո՞ք պատրաստ եք

անձամբ ﬕանալու պաշտպանական գործողություններին: Այս հարցադրմանը դրական  պատասխան է տվել հարցվածների 82 տոկոսը:

Հետազոտության արդյունքների ամփոմանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի  քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ նման հետազոտություններն  օգտակար են ինչպես ձեռքբերումները, այնպես էլ թերացումները բացահայտելու առոմով:

Արծրուն Հովհաննսյանի բնորոշմամբ՝ լավատեսական այս հետազոտությունը մեզ վերադարձնում է իրականություն, որը մասնավորապես ֆեյսբուքյան տիրույթում  հաճախ խեղաթյուրվում է

Back to top button