Քաղաքական

ՄԱԿ հանձնակատարը մտահոգված է ԼՂ գոտում միջազգային իրավունքի խախտումներով

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը Ժնևում՝ կազմակերպության մարդու իրավունքների խորհրդում իր ելույթում հայտարարել է, որ աշխարհի ավելի քան 50 երկրներում տիրող իրավիճակն ու գոյություն ունեցող միտումներն  անհանգստություն են հարուցում:

Պաշտոնյան իր խոսքում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացումներին: «Մենք տեղեկատվություն ենք ստացել  միջազգային իրավունքի խախտումների մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ շփման գծի երկայնքով տեղի ունեցած ռազմական գործողությունների համատեքստում։ Խոսքը հատկապես ապրիլ ամսվա մասին է:Նշանակալի ջանքեր են անհրաժետ տեղահանված անձանց խնդիրները լուծելու համար»,- հայտարարել է Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը:

Պաշտոնյան նշել է, որ իր գրասենյակը պատրաստ է օգնել հավաքել օբյեկտիվ տեղեկատվություն տուժած շրջաններում մարդու իրավուքների հետ կապված կարիքների վերաբերյալ:

Կարդացեք նաև

Back to top button