Հասարակություն

Թուրք դատավորի դեմ հետաքննություն է սկսվել հա գրողի հետ լուսանկարի ու մեկնաբանության համար

Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը հետաքննություն է սկսել Ստամբուլի վերաքննիչ դատարանի անդամ, դատավոր Քեմալ Շահինի դեմ` հայտնում է Ermenihaber- ը։

Հետաքննության շրջանակներում ներկայացված ապացույցների շարքում տեղ են գտել Շահինի և իր 2 դուստրերի՝ հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի հետ Ստամբուլի գրքերի տոնավաճառում արված մի լուսանկար, ինչպես նաև՝ Ջիզրեյում և Սուրում քաղաքացիական անձանց սպանությունները դատապարող, պետության և իրավական համակարգին ուղղված քննադատություններ պարունակող հրապարակումներ:

Հրապարակելով հայ գրողի հետ իր և դուստրերի լուսանկարը՝ թուրք դատավորը հետևյալ մեկնաբանությունն էր արել. «Իմ դուստրերի՝ Յարենի և Դիլանի հետ ներողություն խնդրեցինք վարպետ Մկրտիչ Մարկոսյանից՝ այն ժողովրդի զավակից, որին «գյավուրների թաղամասից» դուք այս ու այն կողմ սփռեցիք՝ ինչպես թզբեհի հատիկներ»:

Back to top button