
ԱՄՆ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ սկսել բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների՝ Ադրբեջանին վերադարձի ու Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերաբերյալ` նշված է Սպիտակ տան՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ադրբեջանցիների կազմակերպված ստորագրահավաքին ի պատասխան տարածված հայտարարությունում:
«Մենք աջակցել և աջակցելու ենք հումանիտար հարցերի քննարկմանը: Դրանցից մեկն է Սարսանգի ջրամբարի ղեկավարման ու սպասարկման հարցը: Մենք ողջունում ենք ջրային ռեսուրսների հարցերով մասնագետների հանդիպումը՝ ջրային ռեսուրսների և ամբարների կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են օգնել նման հանդիպում կազմակերպելու հարցում»,- ասվում է հայտարարությունում:




