Հասարակություն

ԿԳ նախարար. Ուշադրություն դարձնել գործնական ծրագրերին

sonahakobyan

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում այսօր մեկնարկել է արդեն ավանդական դարձած ամառային դպրոցը: Ամառային ճամբարում իրականացվող կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով կրթակահամալիր էր այցելել նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Ծանոթանալով կրթահամալիրում իրականացվող ամառային ուսումնական ծրագրերին՝ նախարարը ևս մեկ անգամ համոզվել է, որ կրթական ծրագրերում ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել գործնական ծրագրերին: Նաև հաշվի առնելով այս դպրոցի փորձն ու երեխաների առաջադիմությունը բոլոր բնագավառներում` Լևոն Մկրտչյանը ցանկություն է հայտնել այս կրթահամալիրի օրինակը տարածել այլ դպրոցներում ևս:

 

Ամառային ճամբարի գաղափարն ամբողջությամբ իրականացված է շրջելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, փաստեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ով վերջին անգամ 7-8 տարի առաջ էր եղել այս կրթահամալիրում: Խոստովանեց՝  առաջընթացն ակնհայտ է: Ծանոթանալով կրթահամալիրում իրականացվող ամառային ուսումնական ծրագրերին՝ նախարարը ևս մեկ անգամ համոզվեց, որ կրթական ծրագրերում ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել գործնական ծրագրերին:

Այս դպրոցը երբեք չի հանգստանում: Երեխաներն այստեղ հաճույքով սովորում են անգամ ամռան ամիսներին՝ արդեն ամառային դպրոցում, որի բացմանն այսօր նեկա էինք: Երեխաներն այստեղ խաղում են, սովորում են, մարզվում են, շինարարությամբ են զբաղվում, սովորում են սիրել բնությունը: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը շրջայցի ընթացքում նախարարին ներկայացրեց ամառային դպրոցում իրականացվող ծրագրերը:

Երեխաների օրն այստեղ սկսվում  է վաղ առատոտյան: Ամառային դպրոցը մեկնարկում է նախավարժանքով, որն ուղեկցվում է երգերով ու պարերով, «Ռադիոլուրի» հետ զրույցու հայտնեց կրթահամալիրի մանկավարժ Զարուհի Առաքելյանը:

Այցի շրջանակներում նախարար Լևոն Մկրտչյանը ծանոթացավ նաև կրթահամալիրի բակում իրենց գործունեությունը ծավալող երեխաների հետ: Ոմանք կավագործությամբ էին զբաղված, ոմանք նկարչությամբ, ոմանք էլ վրան էին տեղադրում և այլ հմտություններ ձեռք բերում:

Դաստիարակությունն այս կրթահամալիրում իրականացվում է բոլոր ոլորտներում և նախարարը ողջունելով երեխաների առաջադիմությունը  ցանկություն հայտնեց այս կրթահամալիրի օրինակը տարածել այլ դպրոցներում ևս:

Back to top button