ԿարևորՄշակույթ

Վախճանվել է ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը

91 տարեկանում վախճանվել է ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը։

Նա 1944 թվականից Հանրային ռադիոյի ժողգործիքների անսամբլի մեներգչուհին էր։

Համբարձումյանի երգը առանձնանում էր ազգային վառ երանգավորումով, հիմնականում հայտնի էին Սայաթ Նովայի նրա կատարումները։ Նա նաեւ հայ աշուղական արվեստի մյուս մեծերի՝ Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի, Շահենի ստեղծագործությունների իր կատարումներով է գերել հայ հանդիսատեսին։

Back to top button