ՄիջազգայինՔաղաքական

Ոստիկանությունը պաշտպանության տակ է առել Բունդեսթագի 11 պատգամավորների՝ ցեղասպանության ճանաչումից հետո

Գերմանիայի ոստիկանությունը պաշտպանության տակ է առել Բունդեստագի թուրքական ծագման 11 պատգամավորներին, որոնց նկատմամբ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւից հետո սպառնալիքներ են սկսվել՝ հայտնում է DW/«Գերմանական ալիքը»՝ վկայակովելով Frankfurter Allgemeine Sonntagszeitung շաբաթաթերթը։

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ- ն այդ պատգամավորներին խորհուրդ էր տվել հրաժարվել Թուրքիա այցելությունից, քանի որ ոչ մեկը չէր կարող ապահովել նրանց անվտանգությունը։ Հաղորդվում է, որ որոշ պատգամավորներ անգամ չեղյալ են հայտարարել իրենց արձակուրդը։

Գերմանիայի ներքին գորերի նախարար Թոմաս դե Մազերը շաբաթաթերթին տված հարցազրույցում անթույլտարելէ համարել պատգամավորների նկատմամբ սպառնալիքները՝ միաժամանա հայտարարելով, որ ԳԴՀ- ի թուրքական ծագման 3,5 մլն բնակիչները «լավ հարեւաններ են եւ գերմանական հասարակության կարեւոր մաս»։

Back to top button