

Թե ավտոմեքենաների կրճատումից, կառավարման համակարգի օպտիմալացումից բացի ինչ կոնկրետ քայլեր է նախատեսում կառավարությունը հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում, օրերս Ազգային ժողովում բացահայտեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Կոռուպցիայի դեմ պայքարը հեշտ կամ պարզունակ պայքար չէ և մեկ կամ մի քանի քայլով չի սահմանափակվում՝ նախ արձանագրեց գործադիրի ներկայացուիչը, հետո ավելացրեց, որ սեպտեմբերին կառավարությունը պատրաստվում է խորհրդարան ներկայացնել հակակոռուպցիոն օրեսնդրական փաթեթ, որը պատասխան կտա բազմաթիվ հարցերի:
Գործադիրը պատրաստվում է սեպտեմբերին Ազգային ժողով ներկայացնել հակակոռուպցիոն օրենսդրական փաթեթ, որն ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի պատասխան կտա շատ հարցերի, մասնավորապես կլինի հիմնական պատասխանը այն հարցի, թե ինչ կոնկրետ քայլերով է կառավարությունը փորձելու կյանքի կոչել հահակոռուպցիւոն պայքարի ավելի վճռական փուլ սկսելու վարչապետի հայտարարությունը:
Մինչ կոնկրետ քայլի մասին խոսելը կառավարության ներկայացուցիչը նախ արձանագրեց, որ առաջին հայացքից լուծումներըը պարզ են թվում, բայց ցավոք ամեն ինչ այդքան հեշտ չէ: «Ցավոք սրտի, կոռուպցիայի դեմ պայքարն այդքան հեշտ չէ, դրանով է պայմանավորված, որ շատ ժողովրդավարական երկրներում այնուամենայնիվ տարիներ շարունակ խոսում են առկա կոռուպցիայի մասին: Մենք չենք կարող, իհարկե, այս պահին հպարտանալ այստեղ շատ լուրջ արդյունքներով, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ամենայն լրջությամբ վերաբերվում ենք այդ հարցին»:
Որպես լուրջ վերաբերմունքի ապացույց սեպտեմբերին կառավարությունը խորհրդարան կբերի կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներն ամբողջացնող օրենսդրական փաթեթ: Դրա առանցքային կետը կվերաբերի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման նոր կարգին: «Հայտարարագրերի բովանդակությունը մեր կարծիքով էապես պետք է փոխվի»,- ասում է։
Հայտարարգրերը հաճախ թերի տվյալներ են պարունակում, չի բացառվում անգամ տվյալների կեղծումը, իսկ ամենակարևորը՝ հայտրարարագրեում տեղ գտած տվյալները վերլուծելու ու համապատասխան եզրահանգումների բերելու գործիքներն են, որոնք օրենսդրորեն հնախատեսված չեն: Դավիթ Հարությունյանն ասում է կառավարությունն էլ ինքն էլ գիտի, որ սողանցքներ կան: Դրանք փակելով ու գործիքակազմ ներդնելով՝ փորձելու են այնպես անել, որ արդյունքները տեսնելի լինեն:
Տիգրան Ուրիխանյանը Դավիթ Հարությունյանից հետաքրքվում էր, թե որն է լինելու կոնկրետ արդյունքը: «Այդ փոփոխությունների արդյուքնում դուք ակնկալո°ւմ եք կոնկրետ պատիժ նրանց համար, ովքեր այսուհետ անցելու են սահմանը, և ի°նչ է սպասվում նրանց, ովքեր վաղուց անցնել են այդ սահմանը»: Դավիթ Հարությունյանն ասում է, որ հակակոռուպցիոն պայքարի տակ հասարակությունը հասկանում է պատիժ ու ձերբակալություն, բայց խնդիրն այլ է: «Խնդիրը նախ եւ առաջ ամրապնդումն է գիտակցության, որ բոլորն են պատժի ենթակա, եւ անպատժելի ոչ մեկ չկա»:
Հանուն հակառուպցիոն պայքարի արդյունավետության՝ կառավարությունը մտադիր է քրեականացնել ապօրինի հարստացումը: Սա, ըստ Հարությունյանի ավելի բարդ հարց է, քանի որ բացի այն, որ պետք է հասկանալ թե որն է ապօրինի հարստացումը, դժվար է նաև ապացուցել՝ ով է հարստացել օրինական, իսկ ով՝ ապօրինի ճանապարհով: Անմեղության կանխավարկածի հարց կա՝ ասում է Դավիթ Հարությունյանը:
«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը առայժմ չի շտապում գնահատել կատռավարության նախոր նախաձեռնությունը: Կարծում է, որ այն գնահատել հնարավոր կլինի նախագծի ներկայացումից հետո միայն: Իսկ հարցին, թե տեսնում է քաղաքական կամք կոռուպցիայի դեմ իսկապես վչռականորեն պայքարելու, այսպես է պատասխանում:




