
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Մեկ տարի առաջ Արցախումհետաքրիքր մի ծրագիր մեկնարկեց. պետությունը որոշեց օգնել գյուղական բնակավայրերում տուն կառուցող ընտանիքներին: Ծրագրին մասնակցելու համար ընտանիքը պետք է ապրի կառավարության որոշմամբ սահմանված բնակավայրերում եւ ունենա կիսակառույց սեփական տուն: Մեկ տարի անց ծրագիրն արդեն 52 շահառու ունի:
Միքայելն ապրում է Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում: Սեփական ուժերով տունը սկսել է կառուցել երկու տարի առաջ: Երիտասարդ ընտանիքին պետական աջակցության նոր ծրագիրը միանգամից գրավեց: Տուն կառուցող գյուղաբնակի համար երեք միլոն դրամը քիչ գումար չէ:
Սոցիալական ծրագրերի հիմնադրամը, որը զբաղվում է հայտատուների դիմումների ուսումանսիրմամբ, մարիամձորցի Միքայել Հակոբյանի, ինչպես նաեւ այլ 13 գյուղաբնակ ընտանիքների հայտը օրերս բավարարեց. նրանք հիմնադրամի հետ պայմանագիր ստորագրեցին եւ ստացան մինչեւ երեք միլիոն դրամ փոխանցումների անդորրագրերը:
Հիմնադրամի նոր շահառուները չեն թաքցնում, որ ապրիլյան ագրեսիայից հետո հույս չունեին, որ բազմաթիվ խնդիրների բախված կառավարությունը կհիշի իրենց դիմումի մասին եւ հաճելի զարմացած էին Ստեփանակերտից հրավեր ստանալով:
ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի խոսքով՝ այո՝ ապրիլյան ագրեսիայի հետեւանքով ԼՂՀ կառավարությունը ստիպված է վերանայել մի շարք ծրագրեր, կրճատումները սակայն չեն վերաբերելու ժողովրդագրական վիճակի եւ բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված պետական ծրագրերին:
Սոցիալական ծրագրերի հիմանդրամի տնօրեն Մարատ Հասրաթյանի խոսքով՝ մարտին հիմանդրամում դիմումների թիվը կրկնապատկվեց, ապրիլ- մայիս ամիսներին՝ ընդամենը հարցումներ էին ստանում. իրական եւ պոտենցյալ շահառուների մեծ մասը առաջնադիրքում էր: Հիմա, երբ ծրագրի երրորդ փուլի մեկնարկն է տրվում, հիմնադրամում համոզված են, որ կրկին դիմումատուները շատանալու են:
Այս տարվա մարտից կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությամբ բնակավայրերի ցանկում գյուղերից բացի ընդգրկվեցին բոլոր բնակավայրերը, բացի Ստեփանակերտից եւ Շուշիից, այն հիմնավորմամբ, որ այդտեղ այլ պետական ծրագրեր են իրականացվում:
Փոխվեց է նաեւ ընտանիքների տարիքային ցենզը՝ ամուսիների առավելագույն տարիքը սահմանվեց 40, նախկին 35- իփոխարեն: Հիմնադրամի տնօրեն Մարտ Հասրաթյանի խոսքով՝ դիմումների հոսքը հենց այդ փոփոխություններից հետո կրկնապատկվեց:
Պետական աջակցությամբ գյուղական բնակավայրերում մեկ տարվա ընթացքում ավարտվել է 18 բնակարանի շինարարություն, եւս 34-ը ընթացքի մեջ է:




