ԿարևորՔաղաքական

Հանգիստ նստաշրջանից դեպի նախընտրական. վերջին ճեպազրույցը

lusinevasilyan

Խորհրդարանական ուժերից միայն «Ժառանգությունն» է  բաց թողել առիթը ամփոփելու երեկ ավարտված հերթական նստաշրջանի արդյուքները: ԱԺ խմբակցություններն այսօր ավանդական ճեպացրույցներով եզրափակել են հերթական քառօրյան, որը վերջինն էր 9-րդ նստաշրջանում:  Խորհրդարանի աշխատանքը դեռ կշարունակվի, քանի որ  հունիսի 13-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է հրավիրվելու, բայց հերթականն արդեն ավարտված է: Պատգամավորներն այսօր կանխատեսել են, որ հաջորդն արդեն նախընտրական է լինելու և ավելի բարդ թե լրագրողների, թե քաղաքական ուժերի համար:

 

Հաղթահարված է  ևս մեկ փորձություն. ավարտված է ԱԺ հերթական՝ 9-րդ նստաշրջանը:  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը   համոզված է, որ հաջորդ նստաշրջանն   ավելի հագեցած ու հետաքրքիր է լինելու, քանի որ նախընտրական է, իսկ նախորդը համեմատաբար հանգիստ էր:

Դաշնակցական գործիչը համենայն դեպս  հանգիստ է, որ   նստաշրջանի ընթացքում վնասվածքներ ստացած լրագրողներ չկան: Իսկ արդյոք քաղաքական ուժերի մեջ եղել են վնսավածք ստացածներ: «Քաղաքական ուժերն ամեն օր են վնասվածքներ ստանում, իրենց ամենօրյա գործի մեջ` իրենց վարվելակերպի, հայտարարությունների, կեցվածքի, և դա հանրության արձագանքն է»:

Դաշնակցությունը նույնպես վնասվածքներ ստացել է, բայց դրանք կապված չեն կարգավիճակի փոփոխության հետ: ՀՅԴ-ն այս նստաշրջանը սկսեց որպես ընդդիմադիր խմբակցություն, ավարտում է  որպես կոալիցիոն: Աղվան Վարդանյանը շարունակում է կարծել, որ հանրապետականի հետ ստորագրված կոալիցիոն համաձայնագիրը «հնարավորություն, դուռ է բացել երկրում որակական փոփոխություններ ապահովելու, որոնց մեջ ՀՅԴ-ն լուրջ դերակատարում է ունենալու»:

Ի տարբերություն Դաշնակցության՝  ՕԵԿ-ը որակական փոփոխություններին չի հավատում:   Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն այսօր ասաց, որ «Օրինաց երկիրը»  վերջին քառօրյայի ընթացքում քննարկված , բայց դեռևս չքվերակված Բյուջեի 2015թ. կատարողականին դեմ է քվեարկելու այն մոտեցոմամբ, որ նախորդ տարվա բյուջեն չի նպասատել իրավիճակի բարելավմանը. սոցիալական ու տնտեսական բացասական միտումները շարունակում են պահպանվել:

ՕԵԿ-ի համար առայժմ համոզիչ չեն նաև  հակակոռուպցիոն պայքարն ուժեղացնելու մասին կառավարության հայտարարությունները: «Թեև հայտարարություններ կան, սակայն իրական քայլեր և քաղաքական կամքի դրսևորում դեռևս չենք տեսնում»:

ԲՀԿ-ն Բյուջե 2015-ի կատրաման հաշվետվությանը ձեռնպահ կքվեարկի: Միքայել Մելքումյանն ասում է, որ աշխատավարձերի , թոշակների ու նպաստների վճարման մասով, նախորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթն, այո  կատարվել է, բայց տնտեսության  համար  կարևոր փոփոխություններ չի ապահովել: Այս առումով իրենց ձեռնպահը փոխզիջումային տարբերակ է:

Լրագրողներին  սակայն ԲՀԿ-ի ձեռնպահը այլ տեսանկյունից է հետաքրքում. Բյուջեն հաստատելիս ԲՀԿ-ն դեռևս ընդդիմություն չէր, բայց դեմ քվեարկեց, հիմա ընդդիմություն է, բայց արդեն ավելի մեղմ ՝ ձեռնպահ դիրքորոշմամբ: Մելքումյանն ասաց, որ շ ատ լրջորեն ու երկար քննարկել են այս հարցը «եւ գտել ենք, որ ձեռնպահը ճիշտ տարբերակն է, որը մեր դիրքորոշումներն է արտահայտում»:

ՀԱԿ-ը 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությանը պատրաստվում է դեմ քվեարակել, բայց առաջարկ ունի նաև 2016 թ. բյուջեի վերաբերյալ:  Ապրիլյան պատերազմը, ըստ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, ցույց տվեց, որ ռազմի դաշտում  ուժեղ ենք, փոխարենը  խոցելի ենք տնտեսապես: Սա ՀԱԿ-ին ստիպում է  կառավարությանը առաջարկ ներկայացնել: «Կառավարությանն առաջարկում ենք  ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել և վերանայել  2016 թվականի բյուջեն ու դրա առաջնահերթությունները՝ հաշվի առնելով այն նոր մարտահրավերները, որոնցում հայտնվել ենք ապրիլյան պատերազմից հետո»:

Խորհրդարանական մեծամասնությունը նման անհրաժեշտություն չի տեսնում: Եթե 2016 թվականի բյուջեն վերանայելու կարիք  լինի, կառավարությունը հանդես կգա առաջարկությամբ` ասաց  ՀՀԿ  խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:  Բանակի  կարիքները հոգալու հարցը Վահրամ Բաղդասարյանը հորդորում է թողնել բանակի ղեկավարությանն ու իշխանություններին:

Նրա խոսքով ՝ հայկական կողմն ամեն պահ պատրաստվում է պատերազմին և գիտակցում բանակը նորագույն զինտեխնիկայով համալրելու կարևորությունը: Դա ամենօրյա գործընթացն է, ոչ միայն քառօրյա պատերազմից հետո, այլ նաև դրանից առաջ՝ ասաց Բաղդասրայնը: Արձագանքեց նաև Միքայել Մելքումյանի այն դիտարկմանը, թե տնետսության ստվերային միջոցներից  բաժին է հասնում նաև բանակին: «Մեր ռազմական բյուջեն մենք ապահովում ենք օրինական բյուջեից»:

Այս ճեպազրույնցերը, ի դեպ, վերջինն էին այս նստաշրջանի ընթացքում: Թեև պատգամավորների աշխատանքը շարունակվելու է երկուշաբթի մեկնարկող արտահերթով, սակայն 9-րդ նստաշրջանն արդեն ամփոփոված է: Հաջորդն արդեն այս գումարման խորհրդարանի համար նախավերջին նստաշրջանն է:

Back to top button