

Հայ-ադրբեջանական պատերազմի սկզբնական փուլում՝ 1990 թ. հունվարի 15-ին, հայկական աշխարհազորային ջոկատները գրավեցին Արարատի շրջանում՝ Նախիջևանի սահմանից ոչ հեռու գտնվող ադրբեջանական Քյարքի անկլավը, որի միջով էր անցնում Երևան-Մեղրի ռազմավարական նշանակության մայրուղին: Քյարքի գյուղը հետագայում վերանվանվեց Տիգրանաշեն: Քյարքի անկլավի ստեղծման ստույգ ժամանակը ևս հայտնի չէ: Սակայն առկա աղբյուրները և տարբեր տարիներին հրատարակված վարչական քարտեզների համեմատությունը վկայում են, որ այն ևս, հավանաբար 1940-ականների վերջին կամայականորեն անջատվել է Հայաստանից ու դրվել Նախիջևանի ենթակայության տակ: Սակայն այժմ, գյուղում 90-ական թ-ից հետո, բնակվում են Արցախի Գետաշեն ու Շահումյանի շրջաններից վերաբնակեցվածները։

Քյարքիի օպերացիան 1990 թ. հունվարին մի քանի օր էր տեւել։ Այն պատերազմի փուլ մտած Արցախյան շարժման լուրջ հաջողություններից էր։ Պատերազմի սկզբնական փուլում՝ 1990 թ. հունվարի 15-ին, հայկական աշխարհազորային ջոկատները գրավեցին Արարատի շրջանում՝ Նախիջևանի սահմանից ոչ հեռու գտնվող ադրբեջանական Քյարքի անկլավը, որի միջով էր անցնում Երևան-Մեղրի ռազմավարական նշանակության մայրուղին:

Ազատագրումից հետո գյուղը, ի պատիվ նահատակ ազատամարտիկ Տիգրան Մելիքյանի, անվանակոչվեց Տիգրանաշեն:

Այսօր Տիգրանաշենում ապրում է 30- ից ավելի ընտանիք: 25 տարի է անցել գյուղի ազատագրումից, սակայն այն մինչ օրս չունի կարգավիճակ, մարդիկ հույսով սպասում են, որ մի օր իրենց անձնագրերում կդրվի Տիգրանշեն գյուղի կնիքը:

Գեղամ Անդրեասյանը գյուղի հիմնադիրներից է: 1994 թ 40 աշակերտի հետ միասին գյուղի տներից մեկում հիմնում է դպրոց։ Մոտ երկու տարի տնային պայմաներում աշխատելուց հետո, 1996 թ տեղափոխվում են այժմյան դպրոցի շենքը, որը նախկինում ծառայում էր որպես զորամաս: Այս տարի Տիգրանաշենի դպրոցը ունեցել է երկու շրջանավարտ, իսկ այս պահին դպրոցում սովորում է 12 աշակերտ:
Նշենք, որ գյուղում հիմնականում ապրում են Արցախի Գետաշեն ու Շահումյանի շրջաններից վերաբնակեցվածները։





