Քաղաքական
Ջեյմս Ուորլիք.Հունիսի վերջին ԼՂ հակամարտության կարգավորման խնդրով հանդիպում է նախատեսվում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է, որ հունիսի վերջին ղարաբաղյան կարգավորման խնդրով հանդիպում է նախատեսվում: «Թեև մենք հանդիպման մանրամասներին այս պահի դրությամբ չենք տիրապետում, սակայն, կարող ենք հաստատել, որ հանդիպումը տեղի կունենա հունիսի վերջին»,-ասել է ամերիկացի համանախագահը: Աերիկացի միջնորդը հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն մայիսին 16-ին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների վեաբերյալ քննարկումները: