Սպորտ

Մանչեսթեր Յունայթեդը Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ դիմել է Բորուսիային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ հարցում է կատարել Դորտմունդի «Բորուսիային»,- գրում է «Daily Mail»-ը:

Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել մեկ տարուց սպառվող պայմանագրի ժամկետը, այդ պատճառով գերմանական ակումբը հույս ունի 25 միլիոն ֆունտով (մոտ 32 միլիոն եվրո) վաճառել նրա տրանսֆերը:

«Մանչեսթեր Յունայթեդից» զատ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Չելսին» և «Յուվենտուսը»:

Աղբյուր՝ armsport.am

Back to top button