
Չեխիայի կաթոլիկների առաջնորդը՝ Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով է հանդես եկել՝ Հայաստանի եւ Չեխիայի նախագահներին հղած նամակում, հայտնում է եվրոպական «Օրեր» ամսագիրը՝ հրապարակելով նամակը։
«Դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին Հայաստան կատարած իմ այցից հիշողությանս մեջ վառ են մնացել հայ ժողովրդի խորը հավատքն ու հյուրընկալությունը, ինչը տեղի ունեցավ Ձերդ գերազանցության եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով։
Մեր պարոն նախագահին շնորհակալություն եմ հայտնում 1915 թվականին հայ ժողովրդի ցեղասպանության հուշահամալիրում իր արտահայտած կարծիքի համար։ Անցյալ տարի ինքս ծաղկեպսակ դրեցի այդ հուշարձանին Նորին սրբության եւ իմ հայ ընկերների ուղեկցությամբ։ Նմանապես այդ ցավալի իրադարձությունները հիշատակեցինք Պրահայի Սուրբ Վիտի, Վացլավի եւ Վոյտեխի տաճարում անցկացված պատարագի ընթացքում։ Շնորհակալ եմ նախագահ Միլոշ Զեմանին իր տեսակետի եւ մտադրության համար, որ Չեխիայի հանրապետությունը, որը հայ ժողովրդի 100-ամյա հիշողության մասին վեպ է նվիրել , ինչպիսին է Ֆրանց Վերֆելի Մուսա լեռան 40 օրը վեպը, որպեսզի 101 տարի անց Հայոց ցեղասպանության մասին իր վերաբերմունքը հայտնի։
Ցավի եւ տառապանքի, խորը հավատքի, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի եւ առաջին քրիստոնեական պետության նվիրվածությունից, աճում է նաեւ կրոնական ազատության ծառը, փոխադարձ հարգանքն ու եղբայրությունը։ Տեղին են Հիսուսի խոսքերը. «Ճշմարտությունը կազատի Ձեզ»,- գրել է կարդինալ Դուկան։




