Հասարակություն

Անուշ Էլբակյանը՝ Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի» մրցանակակիր

Anush-Elbakyan Նորությունների ակնառու լուսաբանման` «Կարճ վավերագրական նյութ/ ֆիլմ» անվանակարգում Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի` «Նոր Անգլիա «Էմմի» մրցանակը (New England Emmy Awards – Outstanding News Report – Serious Feature) վերջերս շնորհվել է 25-ամյա Անուշ Էլբակյանին: Անուշն ավելի վաղ ստացել է եւս երկու հեղինակավոր մրցանակ։

Նա մասնակցել էր «Բոստոն Գլոբի» Բոստոնյան մարաթոնի ահաբեկչությունների եւ հետևանքների լուսաբանմանը, ինչի համար թիմի հետ միասին արժանացել է Փուլիթցերյան մրցանակի, ինչպես նաև ստացել է ԱՄՆ-ի՝ Առցանց նորությունների ասոցիացիայի (Online News Association)՝ առցանց լրագրության մրցանակը (Online Journalism Award)՝ հրատապ նորությունների լուսաբանման համար: Նա 10 տարեկան էր, երբ Հայաստանից մեկնել է, սովորել է ԱՄՆ-ի Սաֆոլք համալսարանում ( Suffolk University) :

Աղբյուր՝ aravot.am

Back to top button