Քաղաքական

ՆԱՏՕ- ի ԽՎ- ում Հայաստանը ադրբեջանական կողմին պատասխանել է փաստարկներով

arminegevorgyan

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մայիսի 28-30-ը մասնակցել է Տիրանայում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքներին: Մինչ նստաշրջանը սկսելը` ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նամակով դիմել էր Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններին, որպեսզի ԼՂ հարցը քննարկման առարկա դարձնեն: Պատգամավորը նախ մտահոգիչ է համարել, որ նամակում նշվել էր՝ խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, իսկ խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Բայց հարցն այնուամենայիվ ընդգրկվել է օրակարգ:

 

ՆԱՏՕ- ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ﬔկնարկից առաջ վեհաժողովի գլխավոր քարտուղարը հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներին առաջարկել է նստաշրջանի ընթացքում քննարկման առարկա դարձնել ԼՂ հակամարտության հարցը: Ադրբեջանցիները դեմ չեն եղել: Հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ –ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը նշել  է, որ  այստեղ նպատակահարմար չէ այն քննարկել: Սակայն հարցը մտել է օրակարգ, բայց ոչ թե քննարկման, այլ կողմերի հայտարարությունները ներկայացնելու համար։

Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքերին հայ պատվիրակը ամբողջական պատասխան է տվել՝ ասում է Կորյուն Նահապետյանը։ «Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչն իր  հայտարարության մեջ կրկին հնչեցրեց նույն մեղադրանքները՝ ՀՀ-ն օկուպացրել  է իրենց տարածքները, ապրիլյան պատերազմը սանձազերծել է հայկական կողմը: Դրա հետ կապված արձագանքեցի ու հենց այդ տրամաբանության մեջ կազմեցի իմ հայտարարությունը՝ հստակ փաստերով նշելով, թե ով է իրականում սանձազերծել պատերազմը: Հիշատակվեց նաեւ Ռամիլ Սաֆարովի դեպքը եւ եղավ համապատասխան արձագանք»,- ասաց։

Վեհաժողովի ժամանակ խոսվել է նաեւ ՀՀ կողմից միջուկային զենքի կիրառման մասին, եւ Ադրբեջանը փորձել  է  օգտագործել այդ փաստը: Կորյուն Նահապետյանը, սակայն, մեկ անգամ ևս  վերահաստատել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը խնդրի ռազմական լուծման կողմնակից չեն։ «Մենք ներկայացրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախությունը  ձեռք է բերել 1991թ. և որևէ նպատակ, իմաստ չէր կարող լիներ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը  սանձազերծեր այդ ագրեսիան»։

Պատվիրակություն մեկ այլ անդամ  ԱԺ «Ժառանգություն» խմբակացություն պատգամավոր Թևան Պողոսյանն էլ  նշում է, որ առանձին զրույցների հնարավորություն իրենք պարզապես չեն ունեցել, բայց նիստի ժամանակ  բոլոր հնչող  մեղադրանքներին պատասխանել են հակափաստարկներով:

Back to top button