

Գարնանային նստաշրջանի վերջին օրը, աշխատանքային վերջին ժամին խորհրդարանականները սկսել են քննարկել Հարկային նոր օրենսգիրքը, որը բավականին լուրջ տարաձայնությունների եւ մտահոգությունների պատճառ է դարձել: Թե գործարարների, թե շարքային աշխատողների համար նոր փաստաթուղթը նոր խստացումներ է նախատեսում: Լուրը, որ նախագիծն արդեն ոչ միայն օրակարգում է, այլեւ արդեն դրվել է քննարկման խիստ զարմացրեց պատգամավոր Թեւան Պողոսյանին, ով պնդում է, որ պնդել է, որ իշխանությունները պայմանավորվածություններին հակառակ է գնում` այն է մինչեւ քննարկումներն անցկացնել հանրային մեծ լսումներ։
Բոլոր խոստումները ժամանակին կիրականացվեն, եւս մեկ անգամ խոստացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Պարզաբանել է, որ քննարկումը մեկ նիստով եւ նույնիսկ մեկ օրով չի ավարտվելու, հստակեցրել է, որ Հարկային նոր օրենսգիրքը վերջնական կընդունվի, հավանաբար, սեպտեմբերին։ Իսկ այսօր դրվեց քննարկման՝ հաստատված ժամանակացույցին համապատասխան։
Հարկային նոր օրենսգրքի ընդհանուր գաղափարն է՝ «նվազեցնել լիազոր մարմնի հայեցողական մոտեցումների հնարավորությունները»՝ նախագծի մանրամասները ներկայացնելուց առաջ նշել է ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Առաջարկված նախագծում փոփոխությունները բազմաթիվ են եւ անհնար է դրանք բոլորը թվարկել: Բիզնեսով զբաղվողների համար, որոշ դեպքերում սահմանվել են «աննախադեպ մոտեցումներ, հարկային արտոնությունների կրճատման առաջարկ»՝ հարցը ներկայացնելիս ասել է Վախթանգ Միրումյանը: Հանրության համար ուշագրավ փոփոխությունը թերեւս վերաբերում է եկամտահարկին: Այստեղ կառավարությունը նախատեսել է որոշակի փոփոխություններ (բացատրությունները լսել ստորեւ)։
Հիշեցնենք, որ նախագիծը լրջորեն քննադատվել է Աժ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ նույնիսկ հանրապետական խմբակցության պատգամավորների կողմից: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկմանը, թե գոյություն ունի տեսակետ, որ նախագիծը միջազգային վարկատու կազմակերպությունների պարտադրանքն է, քանի որ Հայաստանը հատել է արտաքին պարտքի վտանգավոր 50 տոկոսի շեմը: Հասկանալով, որ Հայաստանը շարունակելու է միջազգային կազակերպություններից պարտք վերցնել, այդ քայլն արվում է վարկունակ ճանաչվելու համար: Պարտադրանքի վարկածը Վախթանգ Միրումյանը մերժեց՝ նշելով, որ «ավելի հարկեր հավաքելը բխում է մեր պետության շահերից»:
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը՝ եկամտահարկի մասին




