ԿարևորՏեսանյութերՔաղաքական

Ինչն է ավելի վատ՝ ՁԻԱՀ-ը, թե՞ ադրբեջանական վայրագությունները. Արմեն Մուրադյանի անդրադարձը՝ Արցախի թեմային

armen muradyanՆյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպման իր ելույթում Արմեն Մուրադյանը բարձր ամբիոնից ևս մեկ անգամ անդրադարձել է Արցախի թեմային:

«Այսօր մեջբերելով Նելսոն Մանդելային` հնչեց հարցադրում. ինչն է ավելի վատ` պատերա՞զմը, թե՞ ՁԻԱՀ-ը: Իսկապես որտե՞ղ է արդարությունը, երբ անմեղ երեխան ծնվում է իմունային անբավարարությամբ, որտե՞ղ է արդարությունը, երբ ռմբակոծում են երեխաներին, որոնք ցանկանում են ապրել և սովորել իրենց հայրենիքում, սովորել իրենց լեզուն, հավատալ իրենց Աստծուն, հարգել իրենց ծնողների և նախնիների ավանդույթները: Որտե՞ղ է արդարությունը, երբ սպանում են 90 տարեկան ծերունիների, ովքեն ցանկացել են իրենց ծերությունն ապրել հայրենիքում, իրենց տանը: Ես խոսում եմ երկու ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ո՞րն է ավելի վատ` ՁԻԱ՞Հ-ը, թե՞ անմարդկայնության, ատելության վարակը, որը հաղթում է անգամ ամենաբարձր պաշտոնին գտնվողին, մթագնում նրա բանականությունը, քաղաքակիրթ մարդուն վերափոխում բարբարոսի, ով դաժան հրահանգներ է տալիս սպանել երեխաների և ծերերի: Դժվար է պատասխանել հռետորական այս հարցին»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարը:

Նա նշել է, որ հետագա սերունդները կարող են չիմանալ, թե ինչ է պատերազմը և ինչ է ՁԻԱՀ-ը, այն դեպքում եթե բոլորս միանշանակ կարողանանք տալ այս հարցի պատասխանը: «Վստահ եմ, որ հետագա սերունդները պետք է համեմատեն, ոչ թե ինչն է վատ, այլ ինչն է լավ. խաղաղությունը և բարգավաճումը»,- եզրափակել է Արմեն Մուրադյանը:

Նա նշել է, որ հետագա սերունդները կարող են չիմանալ, թե ինչ է պատերազմը և ինչ է ՁԻԱՀ-ը, այն դեպքում եթե բոլորս միանշանակ կարողանանք տալ այս հարցի պատասխանը:

«Վստահ եմ, որ հետագա սերունդները պետք է համեմատեն, ոչ թե ինչն է վատ, այլ ինչն է լավ. խաղաղությունը և բարգավաճումը»,- եզրափակել է Արմեն Մուրադյանը:

Նշենք, որ ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունեցին մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակի վերացմանն ուղղված քաղաքական նոր հռչակագիր, որը հաստատում է համաշխարհային հանրության հանձնառությունը հիվանդության կանխարգելման, բուժման, խնամքի համընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ` ընդգծելով համընդհանուր պատասխանատվություն:

Կարդացեք նաև

Back to top button