Հասարակություն

Հունիսի 13-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի

hasmikdilanyan
Հունիսի 13-ին ժամը 12-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի: Առաջարկը Հայաստանի կառավարությանն է: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ, նստաշրջանի շրջանառվող նախնական տարբերակում ընդգրկված էին մի շարք միջազգային պայմանագրեր, որոնք հանվեցին օրակարգից՝ Սահմանադրական դատարանի որոշումը չկա պարզաբանմամբ:

«Ավելին, քանի որ այսօր դեռ ԱԺ հերթական նիստն է, տեսնենք, կախված հարցերից, գուցե մի քանի լրացումներ անենք՝ քվեարկության հարցերուվ»,- հայտարարեց Առաջարկը Հայաստանի կառավարությանն է: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը: Տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու և վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավաևությունը որոշում կայացրեց տնտեսվարողների մոտ ստուգումների իրականացման արգելքի ժամկետը երկարաձգել՝ այս տարվա հուլիսի մեկի փոխարեն սահմանելով մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ որոշմամբ նախատեսվում է թույլատրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ համապատասխան ստուգաթերթերի հիման վրա իրականացնել ստուգումներ հետևյալ ոլորտներում՝ հանրային սննդի կազմակերպում, մսամթերքի արտադրություն, կաթնամթերքի արտադրություն, կրեմային հրուշակեղենի արտադրություն, ոչ կենդանական ծագման մթերքների և խոհարարական արտադրանք, ձկնամթերքի արտադրություն:

Հարությունյանը նշեց. «Օրենքով սահմանված պետական մարմինների կողմից ստուգումները կարող են իրականացվել միայն` պետական կառավարչական հիմնարկներում, ՊՈԱԿ-ներում, ՀՈԱԿ-ներում, 100% պետական կամ համայնքային բաժնեմասով ՓԲԸ-ներում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում, տնտեսավարող սուբյեկտների գրավոր դիմումի հիման վրա, մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ իրականացվող ստուգումների, հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում՝ միայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ, որոշման հավելվածով հաստատված տեսչությունների ստուգումների ստուգաթերթերով` ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ»,- ասաց Հարությունյանը:

Back to top button