Հասարակություն

Կառավարությունը կտրամադրի հակակարկտային կայաններ ձեռք բերելու անհրաժեշտ գումարը

hasmikdilanyan
Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղացած ուժեղ կարկտահարություն և վերացնելու ուժեղ քամու հետևանքով վնաս է հասցվել մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներին: Հետագայում կարկուտի հասցրած վնասներներից խուսափելու համար անհրաժեշտ է մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքների համար ձեռք բերել և տեղադրել թվով 12 հակակարկտային կայաններ: Արժեքը՝ 36 մլն դրամ: Գումարն այսօր կառավարությունը կփոխանցի Արմավիրի մարզպետարանին: 3 մլն դրամ էլ կհատկացվի մարզի Փարաքար համայնքի դպրոցի տանիքի վերանորոգման համար, որտեղ սովորում է 160 աշակերտ:

ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն: Հողային պաստառի լայնական թերությունները չեն համապատասխանում նորմերի պահանջներին, որի հետևանքով անձրևաջրերը մնում են ճանապարհային պատվածքի վրա: Կառավարությունն այսօր գումար կհատկացնի: Ի դեպ, նախագծի ամփոփաթերթում նշված է, որ նախորդ տարեվերջին Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների խճապատման նպատակով պետբյուջեից 15 մլն դրամ հատկացվել է սուբվենցիա, որը ֆինանսավորվել է ամբողջությամբ:

Մինչդեռ աշխատանքների չիրականացման պարագայում հիմնավորված չէ, թե ինչու է նշված գումարը համայնքին ամբողջությամբ ֆինանսավորվել: Բյուջետային միջոցները սահմանված ժամկետում չօգտագործելու դեպքում պետք է վերադարձվեն ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվին։ Թե ինչպիսին կլինի կառավարության դիրքորոշումը , պարզ կլինի միայն գործադիրի այսօր նախատեսված նիստի ընթացքում:

Back to top button