Քաղաքական

Պոլսահայերին հատկապես զայրացրել է Աթեշյանի նամակի բովանդակությունը

baregham_ghukasyan

 

 

 

 

«Փոխպատրիարք Արամ Աթեշյանի նամակը մեծ արձագանք ունեցավ Կ, Պոլսո հայ  համայնքի մեջ, որովհետեւ Գերմանիայի որոշումից հետո շատ քննադատություններ են հնչել կառավարությունից։ Այս մթնոլորտում Աթեշյանի նման նամակը խիստ արձագանքներ ունեցավ հայ համայնքի մեջ»,- «Ռադիոլուրին» ասել է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Էդվարդ Տանձիկյանը։ Հատկապես շատ պոլսահայերի հուզել է Աթեշյանի նամակի՝ Գերմանիայի որոշման համար Էրդողանից ներողություն խնդրելու ոճը։

Էդվարդ Տանձիկյանը նշել է, որ թեեւ սպառնալիքներ իրենք չեն ստացել՝«Ակոսի» հայտնի հայտարարությունից հետո, սակայն Թուրքիայում իրավիճակը, մթնոլորտը լավ չէ։ Հատկապես նա շեշտել է, որ թուրքական կուսակցությունները հանդես են գալիս գերմանացի պատգամավորների  դեմ։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից


Հիշեցում. Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահին՝ նշելով, որ «հայ ազգն օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից» եւ բանաձեւի ընդունումը  «հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել»։

Ի պատասխան նամակի՝ «Ակոսի» խմբագրակազմը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ՝ Աթեշյանին հիշեցնելով, որ  հայերի հանդեպ բռնաճնշումները Թուրքիայում չավարտվեցին ցեղասպանությամբ ու շարունակվել են 1942-ին սեփականության վրա դրված հարկերի, 1955 թվականին Ստամբուլում հունական ջարդերի , Կիպրոս ներխուժման ժամանակ բռնությունների, ինչպես նաև՝ Հրանտ Դինքի սպանության ժամանակ:

Կարդացեք նաև

Back to top button