ԿարևորՀասարակություն

Ամոթալի, արագ հետեւություններ պահանջող.Աթեշյանի հայտարարության արձագանքները (լրացված)

lusinevasilyan
Երեկվանից ուշադրության կենտրոնում է հայտնվել Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը ՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին,  որում հոգևոր առաջնորդը խորը ափսոսանք է հայտնում Գերմանիայի  խորհրդարանի  կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող  բանաձևի ընդունման  կապակցությամբ : Նամակը բուռն արձագանք է առաջացրել հայասատնյան քաղաքական ու հասարակական շրջանակներում: Այսօր դրան անդրադարձել են խորհրդարանում , որտեղ   քայլն  անբարո և խայտառակ որակումներն  է ստացել:  Նամակին արձագանքել է նաև Մայր աթոռը՝  դրան սոսկ ներքին սպառման նշանակություն տալով: Պատասխանն նամակով այսօր հանդես է եկել նաև Ստամբուլում գործող «Ակոս» պարբերականի խմբագրակազմը:

 

 

Հայ ժողովրդի աչքի առջև ողբերգություն է տեղի ունեցել, և այդ ողբերգությունը միջազգային քաղաքականության ասպարեզներում օգտագործելը իսկապես մտահոգիչ է և ցավի աղբյուր` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին ուղղված իր նամակում գրում է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, նաև նշում, որ  Գերմանիայի խորհրդարանի կողմից  Հայոց ցեղասպանությունը ճանաչող  բանաձևի ընդունումը խորը վիշտ է ոչ միայն  Թուրքիայի նախագահի, այլ նաև  Թուրքիայի հայկական համայնքի  համար:

«Սա պետական, ազգային դավաճանություն է՝ բարձրաստիճան հոգեւորականի կողմից, որի նախադեպը ընդհանրապես հայոց ողջ պատմության մեջ չի եղել»:

Այսօր խորհրդարանում հայտարարեց  ԲՀԿ խմբակցության ղեկավար  Նաիրա Զոհրաբյանը: Նա կարծում է, որ հարցը  իսկապես բարձրացման, նաև արագ հետևությունների կաիրք ունի:  Պատգամավորն ակնկալում է, որ կդրվի  Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ անելու հարցը:

«Սա համայն հայության խնդիրը պետք է լինի, որովհետև նման աննախադեպ խայտառակ նամակ չի եղել: Դա մեր բոլորի ամոթն է եւ դրանից պիտի արվեն շատ արագ հետեւություններ»:

Մայր աթոռն ի դեպ այսօր անդրադարձել է թեմային: Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը,  մեկնաբանելով  պատրիարքի նամակը, չի բացառել հարկադրանքի գործոնը: Հիշեցնելով, որ  օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է ուղղել Բունդեսթագի նախագահին,  Վահրամ քահանան  նաև  տեսակետ է հայտնել, որ  նման հայտարարություններով սոսկ տեղական խնդիր է լուծվում, որը  կապ չունի ողջ Եկեղեցու և նրա դիրքորոշումների հետ:

Պատգամավոր Արագած Ախոյանը համաձայն  է, որ Մայր աթոռը պատասխանատու չէ  Աթեշյանի հայտարարությունների համար, բայց չի  էլ  կարծում, որ իր ձևակերպմամբ ամոթալի նամակը  հարկադրանքի գործոնով է պայմանավորված :

«Ու ոչ ոք թող չփորձի համոզել, որ սա ճնշումների տակ է արվել. ես քաջ ծանոթ եմ ու անգիր գիտեմ Թուրքիան: Նույնիսկ շատ թուրքեր քննադատեցին նրա այս արարքը: Այդ ճնշումներն անհամեմատելի են այն քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումների հետ, որոնք իրենց հայտարարություններով պարբերաբար բանտարկվելու եզրին են կանգնում, դա  սակայն նրանց չի խանգարում, որ ազատ արտահայտվեն ու ողջունեն Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւը»:

Արամ Աթեշյանը Թուրքիայի դեսպանը չէ մեր եկեղեցում՝ ասում է Արագած Ախոյանը: Նրա կարծիքով միակ ելքը Աթեշյանի  հրաժարականին նպաստելն է:

« Իմ կարծիքով՝ այս պարագայում միակ ելքը պատրիարքի նոր ընտրություններ անցկացնել է, սակայն Արամ Աթեշյանի սրտով չի լինի դա. թուրքահաճո իր գործողություններով նա երկարաձգում է իր պաշտոնավարումը: Միակ ճանապարհը՝ մեկ օր շուտ հրաժարվի իր պաշտոնից ու նոր պատրիարքի ընտրութուններ լինեն, ու նոր պատրիարքը հասկանա հայ ժողովրդի հետաքրքրություններն ու սեփական կաշվի մասին չմտածի ու վեր դասի իր շահը»:

Թե ինչ միջոցներով, լծակներով է հնարավոր նպաստել Աթեշյանի հրաժարականին, պատգամավորն այսպես է պատկերացնում:

«Ճանապարհը  քաղաքացիական հասարակության,  հայ համայնքի ճնշումներն  են: Մենք մեր կողմից այնպիսի գործընթացներ ենք ստեղծելու, որ դա արագացնենք»:

Ի դեպ, քաղաքացիական ճնշման առաջին փորձն այսօր Թուրքիայում արել է «Ակոս » պարբերականը: Ստամբուլում գործող հայկական  պարբերականը բաց նամակով Արամ արքեպսիկոպոս Աթեշյանին հայտնել է, որ խմբագրակազմը  մեծ բարկությամբ են ընթերցել նամակը: Ընդունեք մեր արձագանքը  որպես այդ համայնքի անդամը հանդիսացողների, սակայն Ձեր տեսակետները և ձևակերպումները չընդունողների ձայն՝ նշվում է  Ակոսի պատասխան նամակում, ինչին հաջորդում են հետևյալ տողերը: «Թուրքիայի հայկական համայնքը վիրավորվել է ոչ թե այս բանաձևի ընդունումից, ինչպես նշել եք Դուք, այլ` Ձեր նամակից»: Ի դեպ, Ակոսի խմբագրակազմը նաև կանխատեսել  է, որ   առաջիկայում կտեսնենք, թե ինչպես են ոմանք ծափողջույններով ընդունում արքեպիսկոպոսի մտեքրն ու ձաևակերպումները:   ձևակերպումը»:

Back to top button