Հասարակություն

Հայաստանը Խաղաղության գլոբալ ինդեքսում անկում է արձանագրել

Լոնդոնում Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի  հրապարակած Խաղաղության գլոբալ ինդեսքում մ Հայաստանը 162 երկրների շարքում զբաղեցրել է 110-րդ տեղը՝ նախորդ տարվա 91-րդ հորիզոնականի փոխարեն:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա Հայաստանի  հարևաններից Վրաստանը 85-րդ տեղում է, Թուրքիան՝ 145-րդ, Իրանը՝ 133-րդ, Ադրբեջանը՝ 134-րդ։ Հայաստանի Եվրասիական տնտեսական միության գործընկեները՝ Ռուսաստանն ու Բելառուսը համապատասխանաբար զբաղեցնում են 151-րդ և 106-րդ հորիզնոկանները: Ղազախստանը 75-րդ տեղում է, Ղրղզստանը՝ 124:

Հետազոտության հեղինակները  վերլուծել են իրավիճակը աշխարհի 162 երկրներում, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 99.7 տոկոսը։ Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել ներքին և արտաքին ցուցանիշներ՝ երկրում բռնության և հանցավորության մակարդակը, հարևան երկրների հետ հարաբերությունները, ներքին անկայունությունը, ռազմական ծախսերը:

Աշխարհի ամենախաղաղասեր երկիրը Իսլանդիան է, որը գլխավորում է վարկանիշային աղյուսակը։ Առաջին տասնյակում են նաև Դանիան,Ավստրիան, Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Չեխիան, Շվեյցարիան, Կանադան, Ճապոնիան և Սլովենիան։

Վատթարագույն իրավիճակը Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում է։ Այնտեղ բռնությունից կորուստները կազմում են ՀՆԱ 54 տոկոսը։ Մասնագետները գնահատել են նաև աշխարհում բռնությունների հետևանքով երկների ունեցած ֆինանսական կորուստները:

Հայաստանում կորուստներկ կազմել են 1,5 մլրդ դոլար: Աշխարհում բռնությունից կորուստները փոքր-ինչ նվազել են, սակայն շարունակում են մնալ շատ բարձր: 2015 թվականին այն կազմում է 13.6 տրիլիոն դոլար կամ համաշխարհային համախառն ներքին արդյունքի 13.3 տոկոսը։

Back to top button