
Հանրապետության նախագահի հրամանագրով Դավիթ Մելքոնյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Դավիթ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»,- ասված է հրամանագրում։
| Դավիթ Մեքոնյանը ծնվել է 1980 թվականի փետրվարի 5- ին՝ Երեւանում։
|
|
| 1997-2001թթ. | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ, ավարտել է գերազանցությամբ,
|
| 2001-2003թթ. | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, ավարտել է գերազանցությամբ,
|
| 2003-2006թթ. | ԵՊՀ ասպիրանտուրա (ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն),
|
| 2006թ. | թեկնածուական ատենախոսություն (թեմա՝ «Քրեական գործերով ապացույցներն անթույլատրելի ճանաչելու հիմքերն ու դատավարական կարգը»), ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, |
| 2009թ. | Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոց, ԱՄՆ, Միջազգային հարաբերությունների և իրավունքի ուսուցման ծրագիր: |
| 2006-2011թթ. | ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դասախոս, |
| 2014թ.-մինչ օրս | ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դոցենտ
|
| 2004-2006թթ. | ՀՀ ԱԺ, Եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողով՝ փորձագետ,
|
| 2006-2014թթ | ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, մեկ տասնյակից ավելի գործերով ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ,
|
| 2011-2014թթ. | Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ազգային իրավաբան,
|
| 2014-2016թթ. | ՀՀ գլխավոր դատախազություն, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ, 2015թ.-ից՝ ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ,
|
| 2016թ.-ի մարտի 9- — մինչ օրս | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ,
|
| 2010թ.-մինչ օրս | ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ:
|
| Երեք գրքի և երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է:
|
|
| 2015թ. հուլիսի 1-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
|
|
| Ամուսնացած է, ունի մեկ որդի: | |




