ՄիջազգայինՔաղաքական

Թուրք դիվանագետը Գերմանիայի ԱԳՆ է կանչվել՝ հայկական բանաձեւի հարցով

Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան հավատարմատարը հրավիրվել է ԱԳՆ՝ «Բունդեսթագում հայկական բանաձեւի քվեարկության շուրջ վերջին օրերի իրադարձությունների եւ արձագանքների» մասին զրուցելու համար, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը։

«Զրույցի ընթացքում խոսվել է Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ ավանդական սերտ եւ վստահելի հարաբերությունների մասին, ընդգծվել է, որ գերմանացի պատգամավորների մասին վերջին մեկնաբանությունները չեն համապատասխանում դրանց եւ չեն ընկալվում»,- հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նախօրեին Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ասուլիսում կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, թե չի հասկանում թուրքական կողմի բողոքները Բունդեսթագի դեմ, որի պատգամավորներն ընտրվել են գերմանացի ժողովրդի կողմից։ Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է սկսի ուղիղ բանակցություններ Հայաստանի հետ։

Back to top button