ԿարևորՔաղաքական

Չեխիայի նախագահը Հայաստանում է (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 7-9-ը պետական այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի  Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը:

Նախագահն արդեն ժամանել է Հայաստան: Նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի Նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝  Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

ՀՀ Նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:

Երևանում Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը: 

agn-chexia agn-chexia1 chexia1 chexia2

Back to top button