
Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ
ԼՂՀ ոստիկանությունում հունիսի 6-ին ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ երկու քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ դեպքի հասարակական լայն հնչեղությունը հաշվի առնելով հանրությունը պարբերաբար կիրազեկվի նախաքննության ընթացքի մասին:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի դեմ բռնարարքի կապակցությամբ քրեական գործը հարուցվել է պատգամավորի կնոջ` Դիաննա Մովսիսյանի հաղորդման հիման վրա` ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով, որոնք բնութագրում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը:
Ըստ ԼՂՀ Մարդու իրավունքերի պաշտպան Ռուբեն Մելիքյանի, ով տեղի ունեցածը դատապարտել էր մինչեւ իրավապահների արձագանքը`խոսքը ծանր հանցագործության մասին է:
Այս մասին Ռուբեն Մելիքյանն ասել է այսօր ԼՂՀ քաղքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը` նշելով որ իրավապահների արձագանքից գոհ է եւ շարունակելու է հետեւել գործի ընթացքին:
Ոտիկանության հասարակայնութայն հետ կապերի պատասխանատու Ֆելիքս Հարությունյանի խոսքով գործի ընթացքին հետեւելու հնարավորություն ունենալու են նաեւ քաղքացիները:
Հունիսի 6-ի դեպքերի հետ կապված ԼՂՀ ոստիկանությունում երկու քրեական գործ է հարուցվել: Երկորդի հարուցման հիմքը մեր գործընկերոջ` <<Սիվիլնեթ>> լրատվական կազմակերպության քաղաքական վերլուծաբան Դերենիկ Մալխասյանի դիմումն էր այն մասին, որ հունիսի 6-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի <<Վերածննդի>> հրապարակում անհայտ անձը իր ձեռքից հափշտակել է իրեն պատկանող <<Սամսունգ>> մոդելի բջջային հեռախոսը:
Այսօր ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնում ԼՂՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կողոպուտ հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:




