
Ղարաբաղյան հակամարտությունն այսօր քննարկվում է Բեռլինում. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Գերմանիա: Նա անցկացրել է մի շարք հանդիպումներ գերմանացի պաշտոնյաների հետ, Ալիևին ընդունել է դաշնային կանցլերը: Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի սաուլիսի ժամանակ Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը կարևոր դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
«Ռուսաստանն, իհարկե, կարևոր դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այստեղ մենք կօգտագործենք մեր կապերը, որպեսզի աջակցենք ռուսական կառավարությանը, ինչպես նաև ամերիկյան և ֆրանսիական կառավարություններին՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Մերկելը: Հիշեցնենք, որ Գերմանիան այս տարի նախագահում է ԵԱՀԿ-ն:
Պաշտոնական Բեռլինն ավելի վաղ հայտարարել է, որ իր մանդատի շրջանակներում գործադրելու է բոլոր ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելու համար։




