

Հայաստանը տեսնել ոչ վարակիչ հիվանդություններից զերծ. այս կարգախոսով է առողջապահության նախարարությունը միանցել ԱՀԿ անդամ երկրների ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկային գործոնների հայտնաբերմանն ուղղված հետազոտությունների ծրագրին: Ամբողջ աշխարհն ստանձնել է մինչև 2025 թվականը բոլոր տեսակի հիվանդությունների մահացության ցուցանիշները 25 տոկոսով նվազեցնելու հանձնառություն։ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում կարևորել է միջգերատեսչական, միջոլորտային փոխհամագործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ:
Աշխարհում հիվանդացության և մահացության հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են: Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունները բնակչության ընդհանուր մահացության կառուցվածքում կազմում են շուրջ 70 տոկոս: Առաջին տեղում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ մահացությունը կազմում է 47.8 տոկոս։ Վերջին տարիներին, սակայն, գրանցվել է մահացության նվազում, ինչը պայմանավորված է, ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Դիանա Անդրեասյանի, սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրի մեկնարկով։
Ծրագրից 2015 թվականին օգտվել է 1511 շահառու, որոնցից 1394-ի մոտ կատարվել է սրտի ստենտավորում: Այս տարի ծրագիրն արդեն ունի 705 շահառու: Հաջորդ տարում նախատեսվում է ներկայացնել ինսուլտների կանխարգելման ծրագիրը, որը դեռևս քննարկման փուլում է: Բացի վերոնշյալ ծրագրերից՝ առողջապահության նախարարությունը արգանդի վզիկի քաղցկեղի, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման համար կյանքի կոչեց սկրինինգային ծրագրեր: Սակայն եթե արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պարագայում նվազեցման միտում է նկատվում, ապա դրան հակառակ աճ է գրանցվել չարորակ նորագոյացությունների ուղղությամբ:
ԱՀԿ անդամ երկրները՝ այդ թվում նաեւ Հայաստանը ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկային գործոնների հայտնաբերման հետազոտություններ են անցկացնում։ Նպատակն է պարզել, թե որ ռիսկի գործոններն ինչքանով են ազդում ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման վրա: Ըստ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանի՝ հետազոտության նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են
«Մենք ունենք հստակ մոտեցում: Կանխելի են ոչ վարակիչ հիվանդությունները՝ ինսուլտները, ինֆարկտները, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետի երկրորդ տիպը, եթե մենք լուրջ կարողանանք պայքարել ռիսկի գործոնների վրա»:
Հետազոտություններն իրականացվելու են ամբողջ հանրապետությունում ռիսկային խմբերում գտնվող 3000 չափահաս բնակիչների շրջանում: Հետազոտության արդյունքներն էլ կամփոփվեն դեկտեմբերին: ԱՀԿ անդամ երկրները սհանցնել են մինչև 2025 թվականը բոլոր տեսակի հիվանդություններից մահացության ցուցանիշները 25 տոկոսով նվազեցնելու հանձնառություն։ Ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, աղի գերօգտագործումը, մարդկանց ֆիզիկական ցածր ակտիվությունը առողջության խաթարման հիմնական ռիսկային գործոններն են: Այս ուղղությամբ իրականցվում են օրենսդրական փոփոխություններ՝ սահմանափակելու ռիսկի գործոնների ազդեցությունը մարդկանց առողջության վրա:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ նախադպրոցական և դպրոցական կրթօջախներում ուսումնասիրվել են ֆիզիկական դաստիարարակության համար նախատեսված պայմանները: Հանրապետությունում իրականացվել է նաև ֆիզիկական պարապունքների պայմանների ուսումնասիրություն:
Գերքաշությունից խուսափելու համար ուսումնասիրություններ են տարվում նաև նախադպրոցական համալիրներում: ՀԿ-ների հետ համատեղ ուսոուցման ծրագրեր են իրականցվում մանկապարտեզների անձնակազմերի համար: Վաղ հասակում ռիսկի գործոնների նվազեցումը կապահովի հետագա կյանքի որակը՝ հավելեց ԱՆ ներկայացուցիչը:




