Հասարակություն

Ինքնասպանության փորձերի դեպքերը ավելացել են

hasmikmartirosyan
Ինքնասպանությունների թիվը տարեց տարի աճում է, իսկ պատճառները տարբեր են: Եթե 2009 թվականին ինքնասպանության 498 դեպք է գրանցվել, ապա 2015 թվականին այն կազմել է 722։ Ըստ վիճակագրական տվայլների, թվային պատկերում ինքնասպանության փորձերի թիվն ավելի մեծ է: Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօոր անդրադարձել է ինքնասպանության դրդապատճառներին և հոգեբանի դերի կարևորությանը՝ նշելով, որ ինքնսապնություն գործողների մեծ մասըը հոգեկան շեղումներ ունեցողներ են, իսկ պատճառները՝ սոցիալականից մինչև անձնական բնույթի են: ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն էլ ներկայացրել է վիճակագրական տվայլներ, համաձայն որոնց՝ 2015 թվականին 722 ինքնասպանության դեպք է գրանցվել, ու հիմնականում տղամարդկանց կողմից: Ինչու՞ են ինքնասպանության դիմում, որո՞նք են այն հոգեբանական շեղումները, որոնց դեպքում մարդը պոտենցիալ ինքնասպան կարող է դառնալ, և ինչպե՞ս լուսաբանել խնդիրը՝ փորձի կրիկնությունը եթե ոչ բացառելու, գոնե մտածելու առիթ տալու համար: 

 

 

Ինքնասպանությունը մեղքերից ամենածանրն է, քանի որ նրանում չկա մեղքը քավելու հնարավորություն, ասում է Հայ առաքելական եկեղեցին։ Մեր օրերում ինքնասպանություն երևույթը, կարծես թե, մի փոքր այլ ընկալում ունի: Պատճառները շատ են` սոցիալականից, տնտեսականից մինչև բարոյահոգեբանական անհավասարակշիռ վիճակ, որը մարդուն դրդում է նման գործողության:

«Ինքնասպանություն կարող է գործել ցանկացած մարդ և նշանակություն չունի ուժե՞ղ մարդ է նա, թե՞ թույլ»,- ասում  է հոգեբան Սամվել Խուդոյանը և խորհուրդ տալիս՝ կարեկից լինել մեկմեկու հանդեպ, ուշադիր լինել օգնություն ակնկալող մարդու նկատմամբ, իսկ դեռահասներին չանտեսել, քանի որ նրանք, ըստ վիճակագրության, ինքնասպանություն են գործում, որպեսզի ծնողների ուշադրությանը արժանանան, հակադրվեն մեծահասակների անհոգությանը, անտարբերությանը: Որոնք  այն հիմանակն պատճառները՝ հոգեբանը առանձնացնում է խորը դեպրեսյան, որը ինքնասապությունների պատճառի 90 տոկոսն է կազմում:

«Հիմնականում ցուցադրական պատճառներն են: Երեխան պատժում է մորը, որ վրան բարկացել է, ընկերուհին կամ ընկերը ուշադրության արժանանալու համար դիմում են ինքնասապնության: Եթե այստեղ հիստերոիդ մարդիկ են, մյուս պարագայում դեպերսիվ խումբն է՝ ցածր գնահատականով մարդիկ»:

Ըստ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, 2015 թվականին ինքնասպանության համար կախվելու տարբերակին է դիմել 60 տոկոսը, բարձրությունից նետվելը՝ 13 տոկոսը, դեղամիջոցով թունավորումից՝ 10-11 տոկոսը, սուր ծակող, կտրող գործիք օգտագործողներինը՝ 8 տոկոսը, հրազենային եղանակով կյանքը ընդհատողներ ցանկացողների թիվը 4 տոկոս է:

Համադրելով 2009 և 2015 թվականներին ոստիակնության կողմից տրամադրված տվյալները՝ Կարինե Կույումջյանը նշեց, որ ինքնասպանությունների թիվը և ինքնասպանության փորձերը 2009 թվականի կազմել են 498 դեպք, 2015-ին աճել է՝ 722 դեպք։ Սակայն աճել է փորձերի դեպքերը, իսկ ինքնասպանությամբ ավարտվածները վիճակագրորեն մնացել է նույնը։ Ըստ Կույումջյանի՝ խոցելի շարունակում են մնալ տղամարդիկ, իսկ ինչպիսի՞ սոցիալական կարգավիճակ ունեցողներ են ինքնասպանության դիմողները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ներկայում տարեկան շուրջ 1 մլն մարդ է ինքնասպանություն գործում: Միտումները ցույց են տալիս, որ մինչեւ 2020 թվականն այս ցուցանիշը կարող է աճել 1.5 անգամ: Մեկ այլ վիճակագրության համաձայն, 100 հազար բնակչի հաշվարկով, աշխարհում շատ ինքնասպանություններ գործող երկրների տասնյակ մտնում են Լատվիան, Ղազախստանը, Ուկրաինան, Բելառուսը, 90-րդ տեղը Վրաստանը, իսկ Հայաստանը 95-րդն է 107 երկրների շարքում: Ի դեպ, կարևոր է նաև ինքնասապությունների ճիշտ լուսաբանումը: Ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի, ինքնասպանությունների դրդապատճառները ուսումնասիրման կարիք ունեն, որոնք տարեց տարի փոխվում են, բայց շատ է նաև չգիտակցված ինքնասպանությունները: Որոնք են այն նշանները, որոնք ինքնասպանության նախանշանները

Խոցելի անհատին ինքնասպանության դրդող շատ գործոններից մեկն էլ կարող են լինել լրատվամիջոցներում ինքնասպանությունների մասին հրապարակումները՝ հայտարարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ըստ ԱՀԿ-ի՝ չպետք է հրապարակել նկարներ եւ ինքնասպանության գրառումներ, չլուսաբանել օգտագործված կոնկրետ մեթոդները, չփնտրել մեղավորներ:

Back to top button