
Ցանկացած բռնության դրսևորում դատապարտելի է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին ծեծելու փաստը:
«Այդ առումով օպերատիվ արձագանքեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, այնպես որ այդտեղ իմ իրավասությունն ընդհանրապես չկա»,- նշեց նա:
ՄԻՊ խոսքով, այս պահին քննություն է ընթանում, այստեղ իրավասությունների տարանջատում հարց էլ կա:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը լիարժեք տիրապետում է իրավիճակին»,- հավելեց նա:




