Հասարակություն

ԼՂՀ ՄԻՊ. Պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն խստորեն դատապարտելի է

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան  Ռուբեն Մելիքյանն Արցախի ԱԺ պատգամավոր Հայ Խանումյանին ծեծելու մասին դիմում չի ստացել եւ դրա մասին տեղյակ է ԶԼՄ- ներից։

«Այդուհանդերձ, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն խստորեն դատապարտելի է, և ակնկալում է, որ իրավապահ մարմինները փաստի առթիվ կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Հաշվի առնելով Հայկ Խանումյանի կարգավիճակը` պաշտպանը հատուկ կարևորում է, որ քննության արդյունքների մասին հանրությունը պատշաճորեն իրազեկվի: ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում հետևելու է փաստի վերաբերյալ քննության ընթացքին»,- ասված է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button