ՀասարակությունՑեղասպանություն 100

Մտավորականները՝ Բունդեսթագի որոշման մասին

aidaavetisyan
Հայ մտավորականները ողջունում են Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Նրանք կարեւորել են  Գերմանիայի՝ պատմության հետ առերեսումը։

 

 

 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո  փլուզված Գերմանիան այսօրվա փառքին կարողացել է հասնել  իր մշակած դեղատոմսի միջոցով՝ այն է  առերեսվել սեփական պատմության հետ՝ կարծում է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն  Ռուբեն Բաբայանը:  Օրերս Բունդեսթագը գրեթե միաձայն՝ մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Փաստաթղթում Գերմանիան նաեւ ընդունում է իր մեղսակցությունը՝ առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցածի կապակցությամբ որպես Օսմանյան կայսրության դաշնակից։

«Բաներ կան այդ որոշման մեջ, որից պետք է կպնել և առաջ գնալ, այլ ոչ ասել՝ լավ է կամ վատ  և ընդհանուր կաթսայով ընդունել կամ մեկնել»:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ այս որոշումը Գերմանիան առաջին հերթին  ուղղել է իր ժողովրդին: Եվ իզուր չէ, որ Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող 7 պատգամավոր կողմ են քվեարկել  հայամետ  բանաձևին: Գերմանիայի այս քայլից հետո մենք պետք է մշակենք գործողությունների մեկ այլ ծրագիր՝  աշխարհին ապացուցենք՝ մենք  գտնվում ենք  ուրիշ քաղաքակրթական դաշտում և մեր արժեհամակարգը տարբերվում է թուրքական ու ադրբեջանական արժեհամակարգերից:

«Այս ժողովուրդը, այս պետությունը, լինի Հայաստանը, թե Ղարաբաղը, չի կարող լինել  արժեքային համակարգ ունեցող  ուրիշ պետության կազմի մեջ: Սա հասկանալի է:  Եվ այս գիծը մեզ ցույց է տվել Գերմանիան»:

Հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն էլ նշում է, որ  ի տարբերություն հայերի՝ գերմանացիները ծրագրային գործողություններով են  գրանցում   արդյունքները: Մենք աշխարհին փորձում ենք մեր պատմությունը ներկայացնել  լաց ու կոծով՝ չկա  հստակ ծրագիր: Միլիտոնյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանությունն ու Ղարաբաղյան խնդիրը տարբեր ժամանակաշրջաններում իրականացված հայաջինջ քաղաքականության արդյունք են։ Մենք դրանք աշխարհին չենք ներկայացնում որպես մասնական շղթա,

«Այս երկուսը մենք չենք կարողացել ներկայացնել միասնական տեսքով, որ սա թուրանական պայքար է՝ վերացնել հայերին այս տարածաշրջանից»:

Մտավորականների կարծիքով ՝  Հայոց ցեղասպանությունը կարելի է  մշակույթի միջոցով առանց լաց ու կոծի ներկայացնել աշխարհին:

Կարդացեք նաև

Back to top button