ԿարևորՄիջազգայինՔաղաքական

Մերկելը պատասխանել է Էրդողանի սպառնալիքներին

Գերմանիաիյ կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակն  այսօր պատասխանել է Էրդողանի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձեւի հետ կապված հայտարարություններին՝ մասնավորապես խորհրդարանակններին ուղղված սպառնալիքները։

Թուրքիայի նախագահը քննադատելով անցած շաբաթ ընդունված բանաձեւը՝ թուրքական արմատներով գերմանացի 11 պատգամավորներին մեղադրել էր Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ եւ պահանջել արյան թեսթ հանձնել՝ պարզելու, թե ինչ տեսակի թուրքեր են նրանք։

Մերկելի խոսնակ Շտեֆեն Զայբերտը ասել է, որ թեեւ Բեռլինը նույնպես ՔԱԿ- ը համարում է ահաբեկչական կազմակերպություն, սակայն անհատ պատգամավորներին ահաբեկիչների հետ համեմատելը միանգամայն անընդունելի է։ «Բանաձեւը քաղաքական նախաձեռնություն է, որը ծնվել է Բունդեսթագում։ Այն, ըստ մեր Սահմանադրության,  ժողովրդավարորեն ընտրված անկախ մարմին է»,- մամուլի ասուլիսում հայտարարել է  Զելբերտը։

Կանցլերի խոսնակը նշել է, որ գերմանական Բունդեսթագն ինքնուրույն որոշում է ընդունել, որը պետք է հարգվի եւ Մերկելն այս մեսիջն է հղել Թուրքիայի նախագահին։

Էրդողանի հայտարարությունը քննադատել է նաեւ Գերմանիայում թուրքական համայնքի ղեկավարը, որը նույնպես դեմ է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։  «Մենք կարծում ենք, որ մահվան սպառնալիքները եւ արյան թեսթի պահանջները նողկալի են։ Կարծում եմ, որ այն դարաշրջանը, երբ մարդիկ որոշվում էին արյան թեսթով, ավարտվել է 1945 թվականին»,- DPA գործակալությանն ասել է թուրքական համայնքի ղեկավար Գոքայ Սոֆուօղլուն։

Back to top button