Հասարակություն

#Եկ Արցախ.ֆլեշմոբ՝ ի աջակցություն Արցախի

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Հայկական ֆեյսբուքյան տիրույթում արցախցի օգտատեր  Արտակ Բեգլարյանը    ամառային արձակուրդենրից առաջ շատ հետաքրքիր նախաձեփռնությամբ հանդես եկավ, առաջարկելով ֆլեշ մոբ սկսել եւ լուսանկարվելով արցախյան որեւէ տեսարժան վայրում, լուսանկարը տեղադրել ֆեյսբուքում `ընկերներին եւս կոչ անելով ամառային արձակուրդներն անցկացնել Արցախում: Արտակի կոչին արձագանքեցին շատերը, նախաձեռնությունը թափ առավ, դրան միացան հարյուրավոր մարդիկ, Ֆեյսբուքում նույնիսկ խումբ ստեղծվեց:

Արտակն ասում է, որ այդ ֆլեշ մոբով և Արցախում արձակուրդ անցկացնելով ողջ հայությունն իր բարոյական ու նյութական աջակցությունը կցուցաբերի Արցախին, ինչը կարեւոր է հատկապես ադրբեջանական ագրեսիայից հետո:

ԼՂՀ  էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն ապրիլյան ագրեսիան իրոք իր ազդեցությունն է թողել զբոսաշրջության ոլորտի վրա: 2015 թ. ապրիլի համեմատությամբ  զբոսաշրջիկների այցի 39 տոկոս նվազում է արձանագրվել: Այնինչ այդ ոլորտը վերջին տարիներին տնտեսությունում  տարեկան մոտ 3 միլիարդ դրամի ներդրում էր ապահովել:

Փոխնախարար Սերգեյ Շահվերդյանն ասում է, որ «Եկ Արցախ»-ը,  իրենց առօրյա աշխատանքի մի մասն է:  Արցախ հրավերի տարածման հիմնական տիրույթներից մեկն է համացանցը,  Զբոսաշրջության վարչությունը  կայք ունի, կան նաեւ այլ վիրտուալ հարթակներ:

Արտակ Բեգլարյանի կոչը Ֆեյսբուքահայրությանն իրոք նոր գաղափարի շուրջ է համախմբել: Մարդու իրավունքների արցախյան պաշտպան Ռուբեն Մելիքյանը նախաձեռնության մասնակիցներից մեկն է: Առաջիններից մեկը եւ լուսանկարներ է տեղադրել եւ  տեսահոլավակում նկարահանվել: Գործի շահավետությունն է մատնանշում:

Նախձեռնությանը միացած հանրային դեմքերից է Վիկ Դարչինյանը: Նա իր հրավերը ուղարկել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից:

Արտակ Բեգլարյանը իր կոչի արդյունքների մասնակի դիտարկում է կատարել, ամռանն Արցախում անցկացնողների շարքում նաեւ կազմակերպություններ կան:

Ակցիային միացած Ռուբեն Մելիքյանն էլ շատերին է սպասում: Ասում է, որ այն  փոխշահավետ է լինելու: Համոզվել է սեփական փորձով:

 

Back to top button