Հասարակություն

Հակառակորդն այս գիշեր կիրառել է միայն հրաձգային զինատեսակներ

Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Back to top button