Քաղաքական

Ինչո՞ւ Թուրքիան մեղմացրեց հռետորաբանությունը. Բունդեսթագի բանաձեւի հետեւանքները

lilitaghbalyan

Թուրքական ընդդիմադիր մամուլն այսօր ընդգծել է, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւը նշանակում է նաեւ Թուրքիայի կողմից գրեթե ճանաչում՝ այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը։

Բանաձեւի ընդունումից արդեն մեկ օր հետո Անկարայի արձագանքի էական մեղմացումը Հացպանյանը բացատրում է տնտեսական գործոնով։ Գերմանան Թուրքիայի համար մեկ տնտեսական գործընկերն է, երկու երկրների տնտեսապես սերտաճած են։ «Պատկերացրեք Թուրքիան հակազդեցության համար գերմանական ընկերությունների հետ սառեցներ հարաբերությունները։ Թուրքիայի Հանրապետությունը մեկ ժամ հետո կկազմաքանդվեր։ Թուրքիան չի կարող առանց Գերմանիայի հզոր տնտեսության գոյատեւել»,- ասել է Հացպանյանը։

Նա նաեւ ընդգծել է, որ թուրքական որոշակի շրջանակներ այսօր պնդում են, որ Բունդեսթագի բանաձեւը կարող է իրենց համար հենարան լինել՝  ցեղասպանության իրողության հետ առնչվելիս։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Back to top button