Հասարակություն

Կրկին Երեւանի տրանսպորտի մասին. ինչպես լուծել խնդիրը

sonahakobyan

Մեր ժողովուրդը երբեք չի ունենա նորմալ տրանսպորտ, այսօր ասել է Փոխադրողների միության նախագահ՝ Հրանտ Եղիազարյանը: Նաև չի բացառել, որ մոտ ապագայում ունենանք ավելի վատ տրանսորտ, կամ ընդհանրապես չունենանք: Խնդիրն այն է, որ մեքենաների շարժակազմը մաշվում է, նորով չի փոխարինվում: Մեքենաների անսարքության մեջ, մեղքի իր բաժինն ունի նաև տեխզննում իրականացնող կառույցը, որն ըստ էության ձևական բնույթ է կրում և հաշված մեքենաներ են մեր քաղաքում, որ իսկապես ենթարկվում են տեխզննման, ասել է սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Սպառողների միության նախագահը որպես քաղաքային տրանսպորտի խնդրի լուծում  առաջարկել է  նաև ստեղծել մեկ բաց բաժնետիրական ընկերություն, որն էլ կտնօրինի քաղաքային ողջ տրանսպորտն ու ուղևորափոխադրումը:

 

Գաղտնիք չէ, որ Երեւանի քաղաքային տրանսպորտը վատթարագույն վիճակում է, ինչի մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է: Ուղեվարձի սակագինը բարձրացնելու անհաջող փորձից հետո քաղաքային իշխանությունները կարծես էլ ավելի մեծ անտարբերության մատնեցին ոլորտը: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք:

Մեր ժողովուրդը երբեք չի ունենա նորմալ տրանսպորտ՝ ասում է Փոխադրողների միության նախագահ՝ Հրանտ Եղիազարյանը՝ ընդգծելով՝ շարժակազմը մաշվում է, նորով չի փոխարինվում: Նման պայմաններում կարող ենք անգամ ավելի վատ տրանսպորտ ունենալ, կամ ընդհանրապես չունենալ:

Հրանտ Եղիազարյանն այս խնդրից 2 ելք է տեսնում՝ կամ թանկացնել ուղեվարձը, կամ էլ փոխադրող կազմակերպություններին ազատել հարկերից, իսկ լիմիտավորված վառելիքի քանակը տրամադրել  ինքնարժեքով:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ առաջարկում է ստեղծել մեկ բաց բաժնետիրական ընկերություն, որն էլ կտնօրինի քաղաքային ողջ տրանսպորտն ու ուղևորափոխադրումը:

Ինչ վերաբերում է մեքենաների անսարքությանը, ըստ Արմեն Պողոսյանի, մեղքի իր բաժինն ունի նաև տեխզննում իրականացնող կառույցը, որն ըստ էության ձևական բնույթ է կրում և հաշված մեքենաներ են մեր քաղաքում, որ իսկապես ենթարկվում են տեխզննման:

Վերադառնալով քաղաքային տրանսպորտի անսարքությանը՝ Արմեն

Պողոսյանն առաջարկում է այն, ինչի մասին մեկ անգամ չէ, որ խոսել է: Նոր երթուղայինները խնդրի լուծում չեն, պետք է վերականգնել էլեկտրատրանսպորտը, ինչը ոչ միայն ավելի անվտանգ է, այլև՝ ավելի մատչելի:

Կարդացեք նաև

Back to top button