Հասարակություն

Վիրավոր զինծառայողի բուժումը ցանկանում են կազմակերպել արտերկրում

arminegevorgyan

Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Ռուբեն Առաքելյանին ամենայն հավանականությամբ շուտով կտեղափոխեն Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու համար։ Նա այս ընթացքում գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ մի քանի վիրահատության է ենթարկվել։ Ռուբեննայսօր շարժում է մեկ ձեռքը, մյուսը դեռ չի զգում: Նա ստացել է ողնուղեղի հրազենային վնասվածք, չի կարողանում վերջույթները շարժել: Սակայն ծնողները մեծ հույսեր  ունեն, որ արտասահմանում կհաջողվի բուժել նրան:

 

Զրուցակիցս ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանի մայրն է,.Անահիտ Մկրտչյանը: Ռուբենը վիրավորվել է ապրիլի 7-ին՝  զինադադրից հետո: Մայրը պատմում է, որ այդ օրերի մասին որդին այնքան էլ չի սիրում խոսել: Ապրիլի  հինգին, երբ զանգահարել է  մորը, տեղեկացրել է, որ իրենց վաշտով միայն 3 տանկ  են խփել:Տիկին Անահիտն էլ  որդուն հորդորել է դրա մասին հեռախոսով չխոսել; Երբ արդեն լսեցի  որդուս վիրավորվելու մասին լուրը՝ եկա հիվանդանոց ու սկզբում չէի պատկերացնում, թե ինչ ծանր է վիճակը:

Ռուբենը այսօր շարժում է մեկ ձեռքը, մյուսը դեռ չի զգում: Նա ստացել է ողնուղեղի հրազենային վնասվածք, չի կարողանում վերջույթները շարժել: Սակայն ծնողները մեծ հույսեր  ունեն, որ արտասահմանում կհաջողվի բուժել նրան: . «Տղաս էլ է հույսով լցվել, իր վրա աշխատում է և մեծ հույս ունի, որ կառողջանա»,- ասաց տիկին Անահիտը։

Շուտով Ռուբենին տեղափոխելու են Գերմանիա: Մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով  առաջին օրվանից եղել Ռուբենի ծնողների կողքին, տեղեկացրեց, որ  ՊՆ-ն արտաբյուջետային միջոցներից 43 հազար եվրո է հատկացրել, անձնական միջոցներից որոշակի  գումար  էլ փոխանցել է  վարչապետ Հովիկ Աբրահամւյանը։ Այս պահին  Ռուբենի՝ արտասահմանյան հոսպիտալում բուժվելու նախնական վճարները կատարվել են, ավիատոմսերն արդեն պատվիրել են, հիմա սպասում են ընթացիկ գործողություններին: Հիշեցնենք, սակայն,   որ  «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներից հետո զինվորական ծառայության ընթացքում վնասվածք ստացած զինծառայողների արտերկրում բուժման ծախսերը պետք է հոգա կառավարությունը: Սակայն և Ռուբեն Առաքելյանի, եւ Արման Լազգինյանի դեպքում այդ օրենքը չգործեց:

Ռուբենի ծնողները, սակայն, պնդել են, որ պետք տանեն արտերկիր՝ իրենց աչքի առաջ ունենալով մեկ այլ վիրավորված զինծառայողի՝ Արման Լազգինյանի օրինակը։ Նա այստեղ անգամ ինքնուրույն չէր ուտում, քանի որ, բժիշկների ախտորոշմամբ, կերակրափողը վնասաված է եղել: Բայց  Գերմանիա տեղափոխվելուց հետո սկսել է  ինքնուրույն  ուտել: Հիշեցենք, որ Արման Լազգինյանը նույնպես վիրավորվել էր Թալիշում՝ ապրիլի 7 ին: Ռուբենի մայրը իհարկե    շնորհակալ է հայաստանցի բժիշկներից, ովքերի իրեց ուժերի ներածին չափով ամեն ինչ արել են որդու առողջությունը վերականգնելու համար: Բայց եթե Գերմանիայում խոստանում են 70 տոկոսի վերականգնում, ապա  պարզապես չի կարող չգնալ այդ քայլին: Ռուբեն Առաքելյանը, հիշեցենք, այս ընտանիքի միակ  երեխան է։

 

Back to top button