Քաղաքական
Հիանալի քննարկում ունեցանք ՀՀ ԱԳ նախարարի հետ. Ուորլիք
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հիանալի քննարկում է տեղի ունեցել Վիեննայի գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հիանալի քննարկում ունեցանք Հայաստանի արտգործնախարարի հետ Վիեննայի գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցի, ներառյալ՝ ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի ստեղծման առաջարկի վերաբերյալ»,- գրել է ամերիկացի համանախագահը Twitter-ի իր էջում: