Հասարակություն

Ես նույն Արծվիկ Մինասյանն եմ. նախարարը պնդում է՝ իր մտքերը խեղաթյուրել են

arminegevorgyan

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի՝ ԱԺ- ում 2015- ի բյուջեի կատարողականի շուրջ քննարկումներում մի շարք հայտարարություններ բավականին աղմուկ էին առաջարցրել։ Նախարարն այսօր հրավիրել էր լրագրողներին՝ նշելով, որ լրատվամիջոցները խեղաթյուրել են իր մտքերը։

Արծվիկ Մինասյանը մասնավորապես անդրադարձել է շաքարավազի շուկայի հետ կապված հարցին։  «Շաքարավազի գործարանը Հայաստանում միակն է, այս պահին երկրորդ գործարան չկա: Գործող օրենքի շրջանակում այս գործարանն իր գործունեությամբ չի համարվում մենաշնորհ: Այսինքն` փաստացի միակն է, բայց չի համարվում մենաշնորհ: Եվ որպեսզի իրականությունն ու օրենքն իրար համապատասխանեն, անհրաժեշտ է, որ մենաշնորհի կարգավիճակը ստանա, բայց ոչ թե արտոնությունների, այլ հավելյալ պարտավորություններ դնելու համար: Որովհետև երբ կազմակերպությունը չի համարվում մենաշնորհ, նրա նկատմամբ չես կարող կիրառել հակամենաշնորհային գործիքներ: Ամենևին չեմ ասել, թե այն պետք է օրենքով ճանաչել մենաշնորհ, ես նման ընկալում չունեմ բացարձակապես, որովհետև մենաշնորհի կարգավիճակը բերում է հավելյալ պատասխանատվություն` թափանցիկ գործունեության, ինքնարժեքի ձևավորման , շուկայում նրա ազդեցության մանրամասն ուսումնասիրությամբ և այլն»,- ասել է Արծվիկ Մինասյանը։

Նախարարը դիմել է բոլոր այն գործիչներին, ովքեր իրեն լավ ճանաչում են. «Ես նույն Արծվիկ Մինասյանն եմ, ինչպիսին որ պառլամենտում էի, այդպիսին էլ այստեղ եմ»։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

 

Կարդացեք նաև

Back to top button