
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողնաը դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը՝ հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
«Որպես առաջին քայլ մենք հետ ենք կանչում Բեռլինից մեր դեսպանին։ Գերմանական խորհրդարանի որոշումը իրականում լուրջ ազդեցություն կունենա Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա։ Մենք իրավիճակը կգնահատենք։ Դրանից հետո անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։




