

Միջազգային միջնորդները միշտ կխուսափեն այնպիսի ձևակերպումներից ու հայտարարություններից, որոնք կխոչընդոտեն խաղաղ կարգավորման գործընթացին՝ «Ռադիոլուրին» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ըստ նրա՝ ապրիլյան ռազմական գործողությունները ցույց են տվել, թե որքան փխրուն է կայունությունը տարածաշրջանում։ Դեսպանը դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայի արդյունքները։ «Վիեննայի համաձայնությունը ազդանշան էր միջազգային հանրության համար, որ կողմերն իրենց դիրքորոշումները պատրաստ են առավել ճկունության»՝ հայտարարել է Հայաստանում եՄ պատվիրակության ղեկավարը։
Քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան փխրուն է կայունությունը տարածաշրջանում ու ևս մեկ անգամ ապացուցեց` ռազմական հակամարտությունը տարածաշրջանում անկախատելելի հետևանքների կարող է հանգեցնել` «Ռադիոլուրի» հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիարակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Ռազմական վերջին գործողությունները ցույց տվեցին, որ այս հակամարտությանը չունի ռազմական լուծում, ինչը նշանակում է, որ մենք խաղաղության հաստատման համար պետք է սերտորեն համագործակցենք, սա է ապրիլյան ռազմական գործողություններից ստացած դասը՝ ասում է դեսպանը: Ի դեպ, դիվանագետը շեշտում է, համագերծակցություն ինչպես հակամարտության մեջ ներգրավված կողմերի միջեւ , այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ:
Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ մայիսի 16-ին կայացած հանդիպումը դրական դինմամիկա հաղորդեց խաղաղ կարգավորման գործընթացին՝ կարծում է դեսպան Սվիտալսկին:
— Մենք կարող ենք հույս ունենալ, որ համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունները կիրականացվեն հետագա դիվանագիտական քայլերով: Եկեք դիտարկենք սա որպես խաղաղության հնարավորություն: Եվ եթե մենք բաց թողնենք այս հնարավորույթունը՝ հնարավոր է առերեսվենք վատ հետևանքների հետ:
— Ճիշտ չէր լինի հասցեական հայտարարություններ հնչեին:
— Կարծում եմ՝ սկզբունքներից մեկը, որը որդեգրել են ՄԽ համանախագահները, չնախապաշարված մոտեցումն է: Նրանք միշտ կխուսափեն այնպիսի ձևակերպումներից ու հայտարարություններից, որոնք կխոչընդոտեն խաղաղ կարգավորման գործընթացին։ Միջազգային հանության համար թիրախը միշտ կմնա այն, թե ինչպես կարելի է հասնել խաղաղ կարգավորման։ Հիմա ամենակարևորը Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների իրականացմանն ուղղված ջանքերն են։ Առաջին՝ ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչական կազմը: Քննարկել վստահության մեխանիզմների ամրապնդման միջոցները և ներդրվելիք հետաքննական մեխանիզմների մանրամասները: Հետևաբար՝ սրանք են ամենակարևոր քայլերը:
Եվ եթե ամեն ինչ լավ ընթանա, իսկ բոլորը շահագրգռված են դրանում, ապա մենք ակնկալում ենք, որ հունիսին կունենանք բարձր մակարդակի նոր հանդիպում, որը կնշանակի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ: ԵՄ- ն ամեն ինչ կանի աջակցելու ՄԽ դիվանագիտական ջանքերին:
— Եթե հասցեական հայտրարություններ չեն հնչելու, ինչի համար է այդ հետաքննության մեխանիզմների ներդրումը, Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումն ու աշխատակազմի ավելացումը:
— Ես կարծում եմ, որ հետաքննության մեխանիզմների ներդրման նպատակն առաջին հերթին շփման գծում իրավիճակի մասին հստակ պատկերացում ունենալն է: Հետաքննության մեխանիզմների ներդրման արդյունքում կիմանանք, թե ով ինչի համար է պատասխանատու: Սակայն, իմ անձնական կարծիքով, դրանք նաև կանխարգելիչ միջոցառումներ կլինեն: Մեխանիզմների ներդրմամբ կհաջողվի զգալիորեն կրճատել շփման գծում տեղի ունեցող ընդհարումները և սա կկայունացնի իրավիճակը:
Վինեննայում ձեռք բերվածն արդեն ցույց է տալիս քննարկումներում դրական դինամիկան, շարունակեց ՀՀ-ում ԵՄ պատվիարակության ղեկավարը:
Տարիներ շարունակ ապարդյունք փորձեր էին արվում հետաքննության մեխանիզմներ ներդնելու համար, ինչին Բաքուն դեմ էր։ Ի՞նչ երաշխիք, որ այս անգամ կհաջողվի հետաքննության մեխանիզմներ ներդնել. «Ռադիոլուրի» այս դիտարկմանը Պյոտոր Սվիտալսկին պատասխանեց, մեջբերեմ « Եթե խաղաղ կարգավորում ենք ուզում, ապա կողմերի մոտեցումները պետք է ճկուն լինեն և Վիեննայի համաձայնությունը ազդանշան էր միջազգային հանրության համար, որ կողմերն իրենց դիրքորոշումները պատրաստ են առավել ճկունության»:
Իհարկե հասկանալի է, որ կա վստահության պակաս՝ նշեց դեսպանը՝ շեշտելով՝ Հայաստանում հաճախ են իրեն հարցնում, թե ինչպես կարող են վստահել ադրբեջանցիներին: Ի պատասխան՝ դեսպան Սվիտալսկին նշեց, որ այսօրվա բոլոր միջոցառումները միտված են հենց վստահության բացի լիացմանը:
— Ապրիլյան ռազմական գործողություններն ուղեկցվեցին մարդու իրավունքների կոպիտ խախտումներով : Նման վայրագություններ մեր տարածաշրջանում արձանագրվեցին նաև 88-92 թթ, սակայն միջազգային եվրոպական կառույցներից որևէ ադեկվատ արձագանք չեղավ ոչ այն ժամանակ, ոչ այսօր, ինչը մենք տեսանք օրինակ հարավսլավական իրադարձությունների ժամանակ, Միլոշևիչի համար միջազգային տրիբունալ ստեղծվեց: Ինչո՞ւ եվրոպական կառույցները ադեկվատ չեն գնահատում նման վայրագությունները, որոնց վկայություններն Ադրբեջանը բացահայտ տարածում է համացանցում, պարգևատրում հայ զինվորին գլխատած ադրբեջանցուն՝ ևս մեկ անգամ հարցրեցի դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
— Շատ կարևոր է գիտակցել ԵՄ ժողովրդավարությունը, բայց սահմանները, որը գրավիչ է հայերի համար, հիմնված է շատ պարզ, բայց միաժամանակ շատ բարդ հասկացության, գործողության վրա՝ հաշտեցման վրա: Չպետք է լինի որևէ կասկած, որ ԵՄ- ն դատապարտում է ուժի կիրառումը, դատապարտում է վայրագությունը, դատապարտում է անմարդկային վերաբերմունքի ցանկացած դրսևորում: Եվ ակնհայտ է, որ եվրոպական իդեալների հետ անհամատեղելի են ալյ ազգի նկատմամբ ատելության վերաբերմունքի հրահրումը:
Դեսպանը հիշեց, որ Եվրոպան դաժան պատերազմների միջով է անցել, սակայն ԵՄ-ը մի նախագիծ էր, որ պետք է դուրս գար ատելության ու վրեժխնդրության շրջանից: Մենք մեր հարևաններին փոխել չենք կարող, բայց կարող ենք փոխել նրանց հետ մեր գոյակցման եղանակը՝ ասաց դեսպանը՝ պարզաբանելով՝ եվրոպացիները որոշեցին պարզել իրենց ներման և ներվելու ձեռքը: Ինը ամսվա ընթացքում հայերի հետ շփումից Սվիտալսկին հասկացել է, որ հայերը պատրաստ են դրան: Նրա խոսքով՝ շատ քիչ են պատմության ընթացքում այսքան տառապանք կրած ժողովուրդները:
Դեսպանը պատմեց, որ իր հարազատներից շատերը ևս զոհվել են պատերազմի ընթացքում, սակայն նա այն սերնդից է, որ նախընտրում է վերջ դնել ատելությանը: «Երբ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի՝ հայերը կլինեն եվրոպական հենց այդ արժեքի կրողը, դա բարոյական ուժի, ինքնավստահության նշան է»,- վստահեցրեց դեսպանը:




